Թուրքիայում 2 խոշոր ընկերություն կհանվի աճուրդի

«Թուրքիայի ավանդների ապահովագրման հիմնադրամը» (TMSF), որը հանդես է գալիս որպես հոգաբարձու, վաճառքի է հանել «Sidemir Sivas Demir Çelik» և «Kayapalı Nilüfer Turizm» ընկերությունների ակտիվները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սիվասի երկաթի և պողպատի գործարան «Sidemir»-ի ամբողջական վաճառքի համար սահմանվել է 1.17 մլրդ թուրքական լիրա (28.68 մլն դոլար) նախնական գին։ Այս ընկերության վաճառքը տեղի կունենա մրցակցային հիմունքներով (աճուրդ) սեպտեմբերի 2-ին։

Զուգահեռաբար վաճառքի է հանվել նաև «Nilüfer Turizm» տրանսպորտային ընկերությունը, որն ունի 95 տրանսպորտային միջոց:

Ընկերության համար նախնական արժեքը գնահատվել է 24.6 մլն լիրա (602.940 դոլար)։ Այս աճուրդը նախատեսված է իրականացնել օգոստոսի 28-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31