Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել։ Եվս ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է․ նրանք հոսպիտալացվել են։ Այս մասին գրում է РИА Новости-ին՝ հղում անելով ս Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևին։
Կոնդրատևի խոսքով՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մեկ տղամարդ էլ զոհվել է Կրասնոդարի երկրամասի Վոլնա բնակավայրում։
Նահանգապետի տվյալներով՝ տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է մի քանի հարյուր անօդաչու սարք։

