Եվրամիությունը հետաքրքրված է Ադրբեջանի երկաթուղու Նախիջևանի հատվածին մասնակցությամբ. Ալիև

Եվրամիության ներկայացուցիչները հետաքրքրված են Ադրբեջանի երկաթուղու Նախիջևանի հատվածին մասնակցությամբ, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Ալիևի՝ ԵՄ ներկայացուցիչներն արդեն մեկնել էին Նախիջևան, որտեղ տեղում ծանոթացել են իրավիճակին։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Եվրամիությունը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցներ ու պետություններ, հետաքրքրված է այս տրանսպորտային երթուղով և ցանկանում է դառնալ դրա մասնակիցը։

«Շատ միջազգային կառույցներ, որոշ երկրներ հետաքրքրված են այս երկաթուղով, հատկապես Ադրբեջանի երկաթուղիների Նախիջևանի հատվածով։ Դրանցից մեկը Եվրամիությունն է»,- ասել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31