Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 113 օտարերկրյա քաղաքացիների։
Հաջորդ ամիս Իրանում կանցկացվի Կասպից ծովի հինգ ափամերձ պետությունների բարձր մակարդակի ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողով։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:
Մի կողմից հայտարարում են ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ պրոբլեմները լուծելու ցանկության մասին, մյուս կողմից էլ Կիեւի պաշտոնյաների հետ հերթով հեռախոսազրուներ են ունենում։
Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինաթափման գործընթացին վերաբերող օրինագիծը։
Դամասկոսի քրեական դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հեռակա կարգով մահապատժի է դատապարտել՝ մարդկության դեմ հանցագործությունների, սպանության և խոշտանգումների մեղադրանքով։
Չգիտեմ՝ գազի վերաբերյալ ՌԴ-ի հետ խոսակցություն երբ է եղել և ծանոթ չեմ հայտարարության, որը հիմք է, որ գազի սակագինը կարող է փոխվել, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Գերիների հարցը բարդ է լինելու, ոչ մեկ չի ասել, որ հեշտ է լինելու. Արուսյակ Ջուլհակյան
ԹՐԻՓՓ-ի իրագործումը գործնական փուլում է, գիտեք, որ ԱՄՆ-ում ստեղծվել է համապատասխան ֆինանսական հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ծրագիրը, և արդեն ֆինանսական միջոցներ են կուտակվում, լրագրողներին ասաց Սարգիս Խանդանյանը։
«Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դառնա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևոր և բաղկացուցիչ մաս: Եթե դա տեղի ունենա, ապա գոնե մինչև 2026 թվականի ավարտը՝ ԱՄՆ ներգրավմամբ, հնարավոր է այս արատավոր շղթան կոտրել: Իսկ եթե 2027 թվականի փետրվարին ունենանք այն նույն վիճակը, ինչ այսօր, ապա արատավոր շղթայի կոտրելու հավանականությունը նվազում է»,-շարունակեց նա:
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ:
Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Խաղաղության» վաշինգտոնյան հռչակագրից 1 տարի անց հնչեցին շնորհավորանքներ, ուղերձներ, միջազգային մի քանի խաղացողների աջակցող տեքստեր, իսկ Ադրբեջանը շարունակեց ի ցույց դնել հավակնությունները՝ պետական հեռուստաալիքով՝ AZ TV-ով, TRIPP-ը համարելով «Զանգեզուրի պատմական միջանցք», իսկ Սյունիքը՝ «պատմական հայրենիքի մաս»։
«Իրանի փորձագետների ի սկզբանե եղած մտահոգություննեևը դեռ մնացել են»,- ասաց նա՝ հավելելով, որ փորձագետները նշում են, որ ՌԴ-ն դեռ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ իր վերջնական մոտեցումը չի հայտնել:
«Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» թեմայով քննարկմանը «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը նշեց, որ ԹՐԻՓՓ-ն ադրբեջանական ցանկությունները չի բավարարում 100 տոկոսով:
«Սա մեծ թիվ չի: Եթե ընդհանուր ապաշրջափակում տեղի ունենա Հարավային Կովկասում, ապա այդ թիվը տարեկան կտրվածքով կաճի մինչև մոտավորապես 388 միլիոն դոլար: Իսկ, օրինակ, ԹՐԻՓՓ-ի դեպքում Ադրբեջանը կստանա տարեկան մոտ 230 միլիոն դոլար, իսկ ընդհանուր ապաշրջափակման դեպքում՝ 329 միլիոն դոլար»:
Էսկալացիայի վտանգը նվազեց. ամենայն հավանականությամբ, այսպես կլինի մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը
Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների և Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փոխնախագահ Քուշ Չոքսիի հետ:
ԱՄՆ-ն դիմում է տնտեսական պատժամիջոցների, երբ չի կարողանում դիվանագիտություն վարել. սա դարձել է սովորություն և կախվածություն, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շ․Թ․-ն ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով, գրում է Ermenihaber.am-ը։
Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի լոգիստիկ օբյեկտներում անվտանգության պահանջներին համապատասխան տարհանում է իրականացվել։ Այդ մասին հայտնել են Wildberries-ի և Russ-ի (RWB) միացյալ ընկերության մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 132-ի, ևս 570-ը վիրավորվել է, հաղորդում է Caracol հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության նոր տվյալներին։
Ռուսաստանի Գերագույն դատարանը նախօրեին բավարարել է սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու դիմումը, հայտնում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Իրանից պահանջելու է փոխհատուցում վճարել «այն բոլոր մարդկանց համար, որոնց նրանք սպանել կամ ծանր վիրավորել են», հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Թրամփն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակումների ժամանակ կրած վնասների դիմաց փոխհատուցելու Իրանի պահանջներին։
Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից հնարավոր զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը մատնանշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի վերաբերյալ հայտարարությունների հակասականությունն ու խճճվածությունը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ ամիս Թուրքիայից գաղտնի ռազմական չվերթով է մեկնել, մինչդեռ Սպիտակ տունը հայտարարել էր, որ նա թռչում է «Air Force One»-ով։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ նշելով, որ այդ քայլը պայմանավորված էր Իրանի կողմից մահափորձի սպառնալիքով։
ԵՄ ներկայացուցիչները այցելում են առանձին երկրներ և անցկացնում խմբային հանդիպումներ, որտեղ տալիս են անիրատեսական խոստումներ։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր օտարերկրյա քաղաքացիների ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել՝ վիզային ռեժիմի խախտումների, հանցագործությունների, խարդախության և ազգային անվտանգության սպառնալիքների պատճառով։
Ռուսական Red Wings ավիաընկերությունը երկարաձգել է դեպի Վրաստան չվերթները և ձմեռային սեզոնի համար բացել տոմսերի վաճառքը։