Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել
Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել, զոհեր չկան։ Լուրը հայտնել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Օգոստոսի 12-ին` ժամը 05.30-ին, Սամարայի մարզի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը հաղորդագրություն է ստացել, որ Կոշկիի շրջանի Նովայա Ժիզն բնակավայրի տարածքում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել», – ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պատահարի հետևանքով 1 մարդ է տուժել։ Նա հոսպիտալացվել է:

