Բաժիններ՝

Ավստրիայի կանցլերը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca-ով

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով: Այս մասին հայտնել է Ավստրիական հեռագրական գործակալությունը:

Կուրցը, որը պատվաստվել է հունիսի 4-ին, կոչ է արել ողջ երկրի բնակչությանը մասնակցել կամավորական պատվաստմանը՝ հանուն բնականոն կյանքին վերադարձի:

Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսել են 2020 թվականի դեկտեմբերից, երկրում օգտագործում են Pfizer և BioNTech, Moderna, AstraZeneca պատվաստանյութերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930