Անհայտ անձինք կողոպտել են Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիայի տունը Թբիլիսիի Ծխնեթի արավարձանում:
Նոր Զելանդիայում ահաբեկչություն կատարած հրաձիգը ֆինանսական աջակցություն է ստացել ծայրահեղ աջ «Ավստրիայի իդենտիտար շարժումից»:
Մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է հանուն շրջակա միջավայրի պաշտպանության էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման անհրաժեշտության մասին՝ վառելիքի հանածո տեսակների եւ ածխի հանքահորերի փակման փոխարեն:
«Կոլեկտիվոս»-ի (կառավարամետ զինված խմբավորումների) անդամները քարեր ու պայթակներ են նետել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ավտոմոբիլի վրա:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրում արտադրված հրթիռը հաջողությամբ արբանյակ է խոցել երկրամերձ ուղեծրում:
Սիրիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը մարտի 25-ին ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր չէ խնդրել Եվրամիությանը` չեղարկելու ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգերը եւ կշարունակի աշխատել Brexit-ի իրականացման ուղղությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին Սպիտակ տանը հանդիպում կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:
Էլեկտրակայանի պայթյունը, որին կայծակն է հարվածել, ավելի քան 20 հազար տուն ու ձեռնարկություն է առանց լույսի թողել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում:
Southwest Airlines ավիաընկերության Boeing 737 MAX ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օռլանդոյի (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ) օդանավակայանում շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:
«Ձևաչափի փոփոխությունը չի փոխելու ներկայումս առկա խնդիրները։ Կողմերն այս ձևաչափի շրջանակում էլ հստակ կարող են արտահայտվել և փոխել կարգավորման փաստաթուղթը՝ կազմելով փոխընդունելի կարգավորման փաթեթ»։
«Կա՛մ պետք էր հայտարարել դրանց ընդունելիության մասին, կա՛մ՝ հակառակը, քանի որ այլ կարծիք չի կարող լինել, դրանք չափազանց հստակ են, կա՛մ դու դրանց համաձայն ես, կա՛մ՝ ոչ: Կարգավորման այդ սցենարի դեպքում Ղարաբաղի գոյությունը չի կարող շարունակվել, քանի որ Ղարաբաղը կզրկվի իր անվտանգությունից, կենսական մի շարք աղբյուրներից»:
Գերմանիան ցանկանում է կտրել իր տարածքում ապրող մուսուլմանների տնտեսական ու հոգևոր կապերը Թուրքիայի հետ: Այս մասին գրում է թուրքական «Yurtgazetesi»-ն՝ վկայակոչելով բրիտանական Financial Times-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Մետաքսի ճանապարհ» նախագիծը շատ կարեւոր է, եւ եվրոպացիները ցանկանում են ակտիվ դեր խաղալ դրանում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հիմնական եզրակացությունների հրապարակման ֆոնին «ժողովրդի թշնամիներ» է անվանել առաջատար ԶԼՄ-ներին եւ նրանց մեղադրել կոռուպցիայի մեջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է իր հրաժարականի ամսաթիվը հայտնել չորեքշաբթի օրը՝ մարտի 27-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ճիշտ հավասարակշռություն գտնել աշարհի դինամիկ զարգացման եւ գլոբալ փոփոխությունների դարաշրջանում:
Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին:
Գերմանիայի ոստիկանությունը մարտի 26-ի առավոտյան մարդկանց տարահանել է երկրի վեց քաղաքների քաղաքապետարաններից բռնության գործադրման անանուն սպառնալիքներ ստանալուց հետո:
Լիբանանի տնտեսական իրադրությունը, որի տարածքում գտնվում են 1,5 մլն սիրիացի փախստականներ, կարող է նրանց դրդել արտագաղթելու Եվրոպա:
Ադրբեջանում մարտի կեսերին անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառվել են բելառուսական «ԱԳԱՏ-կառավարման համակարգեր» ընկերության արտադրած 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր։
Վենեսուելայում մարտի 26-ը ոչ աշխատանքային օր է հայտարարված էլեկտրամատակարարման հերթական համատարած անջատման պատճառով:
Առնվազն 19 մարդ է մահացել, եւս 119-ը՝ տուժել Իրանի հարավի Շիրազ քաղաքում մոլեգնող հեղեղումների հետեւանքով:
Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարան) վաղաժամկետ ընտրությունները կարող են անցկացվել 2019 թվականի հունիսին, իսկ տեղական ընտրությունները՝ 2020 թվականի մայիսին:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հետապանդել են իրեն, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովի Ագատոիսիոն կղզի, որտեղ պետք է Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ անցկացվեին։
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ է հղել Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորին այն խախտումների համար ներողություն խնդրելու հորդորով, որոնք կատարվել են նվաճման ժամանակաշրջան:
Սաուդյան Արաբիան վճռականորեն մերժում է ու դատապարտում Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը:
Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը մարտի 25-ի երեկոյան Հավանայի Հեղափոխության պալատում ընդունել է Ուելսի արքայազն Չառլզին եւ նրա տիկնոջը՝ Քոռնուոլի դքսուհի Քամիլային, որոնք այցով գտնվում են կղզում։
Վերջին ժամանակներս էլեկտրականության երկրորդ համատարած անջատումը լույս մարտի 26-ի գիշերն առանց լույսի է թողել Վենեսուելայի տարածքի 88 տոկոսը: