Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել են Բելառուս. Հայտնի է պատվիրակության կազմը

Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում նախատեսված Ռուսաստանի հետ բանակցությունների վայր: Այս մասին հայտնում է «Ռիա նովստի»-ն:

Նշվում է, որ ընդամենը 2 ուղղաթիռ է եկել, որի մեջ գտնվում են Կիևի ներկայացուցիչները:

Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին,նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն Ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը և Եռակողմ շփման խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28