Կադիրովը եվրոպացի քաղաքական գործիչներին «մինչև փետրվարի 31-ը» ժամանակ է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պետք է «մինչև փետրվարի 31-ը» հետ կանչեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին իրենց հայտարարությունները՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողության հետ, հակառակ դեպքում Չեչնիան պատասխան քայլեր կձեռնարկի նրանց նկատմամբ։

Ինչպես գրում է rbc.ru-ն, նման հայտարարություն է արել հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։

«Հակառակ դեպքում Չեչնիայի Հանրապետությունը, հաշվի առնելով վերոնշյալ անձանց հայտարարությունների լկտի և հավակնոտ բնույթը, իրեն իրավունք է վերապահում կիրառել հետևյալ պատժամիջոցները.

• փակել Չեչնիայի երկինքը նրանց ինքնաթիռների համար

• սառեցնել Չեչնիայի բանկերում Ջոնսոնի ռուբլով արտահայտված բոլոր ակտիվները

• էմբարգո սահմանել բրիտանացի օլիգարխների բոլոր ակտիվների վրա Աչխոյ-Մարտանում, իսկ վատթարացման դեպքում՝ Սամաշկիում»:

Տեսանյութեր

Լրահոս