«Ռուս-ուկրաինական պատերազմը մեկնաբանող և վերլուծող ռազմական փորձագետները շրջանառության մեջ են դրել «армянский синдром» որակումը»

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուս-ուկրաինական պատերազմը մեկնաբանող և վերլուծող ռազմական փորձագետները շրջանառության մեջ են դրել «армянский синдром» որակումը: «Армянский синдром»-ը, էսպես կոչված, «հաղթելու ենք» է:

Որակելով Ուկրաինայի կողմից իրականացվող քարոզչական քաղաքականությունը որպես «армянский синдром»՝ նրանց բոլոր հիմնավորումներում խոսվում է այսպիսի ինֆորմացիոն-հոգեբանական քարոզչական քաղաքականության սխալականության և հետագա կործանիչ արդյունքի մասին, երբ իրականությունից կտրվում է հասարակությունը բոլոր ցավալի հետևանքներով:

Բոլոր համեմատականներում առկա են մեր օրինակները:

Հ.Գ. Ասել, որ մենք դարձանք առաջիններից, ովքեր ռազմական պոպուլիզմը ևս առաջինը զգացին իրենց վրա, նշանակում է ոչինչ չասել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28