Մալթայի զինուժերը մարտի 28-ին հսկողության տակ են վերցրել միգրանտների կողմից Միջերկրական ծովում զավթված Elhibru 1 նավը եւ այն ուղեկցում են դեպի ափ:
Ազգային արժույթներով կատարվող հաշվարկների ավելացումը ֆինանսական ոլորտի առավել հրատապ խնդիրն է ԱՊՀ-ի մասնակից երկրների համար:
Ֆրանսիայի կառավարության միանգամից երեք անդամներ թողնում են իրենց պաշտոններն ընտրություններին մասնակցելու պլանների կապակցությամբ:
Ղազախստանի Կըզըլորդինի մարզում կործանվել է երկրի պաշտպանության նախարարության Մի-8 ռազմական ուղղաթիռը, զոհվել է 13 զինծառայող։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մեկ շաբաթ հետո կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:
Գվատեմալայի իշխանությունները որոշել են երկրում եռօրյա սուգ հայտարարել ճանապարհատրանսպորտային պատահարի ծանր հետեւանքների կապակցությամբ, որից Նաուալա մունիցիպալիտետում (Սոլոլայի դեպարտամենտ) 30 մարդ է զոհվել:
Վենեսուելայի կառավարությունը երկրում շարունակվող ընդգրկուն բլեքաութի ֆոնին մարտի 28-ը հայտարարել է այս շաբաթվա երրորդ ոչ աշխատանքային օրը:
Ըստ «168 Ժամի» հավաստի աղբյուրների՝ նախարար Մնացականյանը մարտի 22-ին Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ Վիեննայում մոտ օրերս Փաշինյան-Ալիև բանակցություններից առաջ նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու նպատակով։ ԱԳՆ-ից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ նշելով.
Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայում գրոհել են Հալեպ քաղաքից հյուսիս ընկած արդյունաբերական գոտու վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, ընդսմին նշելով, որ կոշտ քաղաքականություն է վարում Մոսկվայի նկատմամբ։
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ «Ազատություն» գործողությունը, որն, իր կարծիքով, պետք է բերի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարման դադարեցմանը, կսկսվի ապրիլի 6-ին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մարտի 27-ին մեկ անգամ եւս ցույց տվեց, որ փակուղում է գտնվում Եվրամիությունից երկրի դուրս գալու ձեւերի հարցում. պատգամավորները մերժեցին Brexit-ի բոլոր ութ տարբերակները, տեղեկացնում է BBC-ին: Տարբերակները, որոնք առաջարկվել էին իրենց իսկ պատգամավորների կողմից, ներառում էին բորոր հնարավոր գործողությունները՝ ԵՄ-ի հետ արագ ու վճռական խզումից մինչեւ Brexit-ի չեղարկումը, եւ դրանցից ոչ մեկը […]
Boeing ընկերությունն իրականացրել է Maneuvering Characteristics Augmentation System (MCAS, «Մանեւրման համակարգի բնութագրերի ավելացում») նորացված համակարգով 737 MAX մոդելի ինքնաթիռի թեստային թռիչքները:
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը՝ Դոնալդ Թրամփի կամ նրա նախընտրական թիմի և պաշտոնական Կրեմլի միջև դավադրության և համակարգված ուղղորդման մասին ոչ մի փաստացի ապացույց չի հայտնաբերել:
Միացյալ Նահանգների նախագահ դառնալուց ի վեր, Թրամփն արհամարհել է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային օրենքները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը NASA-ին ցուցում է տվել «ցանկացած միջոցներով» մարդկանց Լուսին ուղարկել առաջիկա հինգ տարում:
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում վանդալիզմի գործողությունները շուրջ 200 մլն եվրո գումարի վնաս են հասցրել:
Ուկրաինայի քաղաքացիների մոտավորապես 32,1 տոկոսը պատրաստ է պետության ղեկավարի հերթական ընտրություններում քվեարկել Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկու օգտին:
Երկու թեկնածուներ են պայքարելու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի՝ 2019 թվականի հունիսին նշանակված ընտրություններում
Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կկայանա մարտի 27-ին Երեւանի ժամանակով ժամը 24:00-ին:
Եվրամիությունը որոշել է կես տարով երկարացնել Միջերկրական ծովում պարեկելու եւ միգրանտների փոխադրող աղետյալ նավերը փրկելու հանրակցության գործողության մանդատը:
Մարտի 27-ին առնվազն 14 մարդ է տուժել Գերմանիայի Շտրաուբինգ բավարական քաղաքի մարզական սառցադաշտում ամոնիակի արտահոսքի հետեւանքով, տարհանվել են մերձակա դպրոցի 118 աշակերտներ եւ տեղացի 130 բնակիչներ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մտադիր է երկուշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, քննարկել Brexit-ի չեղարկման հանրագիրը:
Եվրամիությունը լրացուցիչ 50 միլիոն եվրոյի շտապ մարդասիրական օգնություն է տրամադրել Վենեսուլեային:
ԵՄ-ն պաշտոնապես հաստատում է, որ չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ:
Ալժիրի կառավարող կոալիցիայի «Ազգային դեմոկրատական ժողով» կուսակցությունը, երկրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկային կոչ է արել պաշտոնաթող լինել առողջական վիճակի կապակցությամբ:
Եվրամիությունը չի կարող դավաճանել այն բրիտանացիներին, որոնք ակտիվորեն հանդես են գալիս հանրակցությունից դուրս գալու որոշումը չեղարկելու օգտին, ուստի անհրաժեշտ է այդ երկրին ավելի շատ ժամանակ տալ, որպեսզի նա որոշի իր հետագա ռազմավարությունը:
Սֆինքսի առեղծվածը բաց գիրք է Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի դիրքորոշման համեմատությամբ:
Առնվազն 25 մարդ է մահացել Իրանի մի շարք նահանգներում մոլեգնող հեղեղումների պատճառով, որոնք սկսվել են անցած շաբաթ:
97 տարեկան հասակում մահացել է Էնդի Մարշալը, որը 40 տարուց ավելի աշխատել է Պենտագոնի Ծրագրերի համակողմանի գնահատման վարչությունում եւ որը ենթադրաբար Չինաստանում է ստացել պաշտպանության նախարարության «մագիստր Յոդա» մականունն ի պատիվ «Աստղային պատերազմների» գործող անձի: