
Իրանը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Թեհրանը ողջունում է բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եւ հուսով է, որ երկխոսությունը կնպաստի տարածաշրջանի ճգնաժամի լուծմանը: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
«Դա լավ նորություն է, բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ. դա այնէ ինչի կոչ էինք անում մենք հենց առաջին օրվանից,- ասել է նա:- Քաղաքական երկխոսությունը միջոց է կայուն որոշում գտնելու այն խնդիրների համար, որոնք տասնամյակներ գոյություն ունեն տարածաշրջանում»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: