
Լատվիան իր քաղաքացիներին թույլ է տվել կռվել հանուն Ուկրաինայի

Լատվիայի Սեյմը հատուկ փոփոխությունների ընդունման համար հրավիրվել է արտահերթ նիստ, որը խոսնակը բացել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին կարճ ներածական խոսքով և «Փա՛ռք Ուկրաինային, փա՛ռք հերոսներին» կարգախոսով։
Ինչպես հայտնում է lv.sputniknews.ru-ն, Լատվիայի Սեյմը միանգամից երկու ընթերցմամբ քվեարկել է Ազգային անվտանգության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օգտին, որը Լատվիայի քաղաքացիներին թույլ է տալիս Կիևի կողմից մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին:
Հայտնի է, որ փետրվարի 27-ին Ուկրաինայի նախագահը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Ուկրաինայում ստեղծվել է հատուկ միջազգային կառուցվածքային ստորաբաժանում, որը բաղկացած կլինի օտարերկրացիներից, որոնք ցանկանում են Ուկրաինայի կողմից մասնակցել ռազմական գործողություններին: