ՌԴ-ն օդային գերակայություն է ձեռք բերել Ուկրաինայի ամբողջ տարածքում. գրավել են Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականներն օդային գերակայություն են ձեռք բերել Ուկրաինայի ամբողջ տարածքում, երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է interfax.ru-ն։

Նրա խոսքով՝ վերահսկողության տակ են վերցվել Ուկրաինայի Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները։

«Ընդհանուր առմամբ, գործողության սկզբից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1114 օբյեկտի», – ասել է Կոնաշենկովը։ Նրա խոսքով, մասնավորապես, ոչնչացվել է ուկրաինական բանակի 31 հրամանատարական կետ ու կապի կենտրոն։

«Ոչնչացվել է 314 տանկ և այլ զրահատեխնիկա, 57 բազմակի հրթիռահրետանային կայանք, 121 դաշտային հրետանի և ականանետ, 274 միավոր հատուկ ռազմական մեքենա»,- ասել է նա։

Կոնաշենկովը նաև ասել է, որ ռուս զինվորականները վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացրել են ութ Բուկ Մ-1 մարտական մեքենա, Ս-300 և Բուկ-1 հակաօդային պաշտպանության համակարգեր, երեք ռադիոտեխնիկական դիրք՝ Պ-14 կայաններով, հինգ մարտական ինքնաթիռ:

Տեսանյութեր

Լրահոս