Զեմմուրն առաջարկել է Սարկոզիին միջնորդություն հանձնարարել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում
«Ռեկոնկիստա» շարումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրն առաջարկում է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ արտաքին գործերի նախկին նախարար Յուբեր Վեդրինին հանձնարարել միջնորդական առաքելություն Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման համար: Փետրվարի 28-ին այդ մասին նա հայտարարել է RTL ռադիոկայանի եթերում։
«Ես առաջարկեցի ուղակել հաշտության առաքելություն Նիկոլա Սարկոզիի եւ Յուբեր Վեդրինի՝ Ռուսաստանում հարգված քաղաքական գործիչների գլխավորությամբ՝ ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու փորձի համար»,- ասել է նա: Զեմմուրը հիշեցրելէ, որ «Սակոզին համնաման առաքելություն է կատարել 2008 թվականի Վրաստանի իրադարձությունների ժամանակ»: «Ես կարծում եմ, որ այժմ անհրաժեշտէ անել ամեն ինչ՝ իրադրությունը խաղաղեցնելու համար»,- հայտարարել է նախագահի թեկնածուն: Նա նշել է, որ «ութ տարվա ընթացքում Փաիզը եւ Բեռլինը չկարողացան Կիեւին հարկադրել կատարելու Մինսկի համաձայնությունները, որոնք նախատեսում են Դոնբասի ինքնավարության հարգում»:
«Փաստորեն Ուկրաինային թույլ էին տալիս կրակ արձակել այդ տարածշրջանի բնակչության վրա»,- ասել է քաղաքական գործիչը: «Այժմ կարեւոր է դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք եւ պարտավորվել Ուկրաինային չընդունել դաշինքի կազմ»,- ասել է Զեմուրը: Զեմուրը մտնում է Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթանակի հավակնորդների առաջին եռյակի մեջ, որոնց առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին:
Գործող նախագահ Էմանուել Մակրոնն առայժմ պաշտոնապես չի հայտնել իր պլանների մասին, բայց, ինչպես կարծում էվերլուծաբանների մեծ մասը, Ֆրանսիայի ղեկավարը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրելու երկրորդ ժամկետի համար: Ընտրարշավը կսկսվի մարտի 4-ին՝ թեկնածուների գրանցման ավարտով, հաղորդել էՏԱՍՍ-ը: