ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն մտադիր են շարունակել երկխոսությունը միջուկազերծման շուրջ, չնայած Հանոյի գագաթնաժողովի անհաջողությանը:
Արգելապատերը խոչընդոտում են մարդկանց շփմանը, եւ նա, ով դրանք կառուցում է, դրանց գերին կդառնա:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը Brexit-ի հետ կապված իրավիճակում մեծ համբերություն դրսեւորեց, բայց այն սպառվում է։
Ուկրաինայում ոստիկանությունն ավելի քան 2,4 հազար հաղորդում է ստացել ընտրություններում թույլ տրված խախտումների մասին, հարուցվել է 60 քրեական գործ:
Չորս կենվոր է մահացել, եւս 22-ը՝ տուժել Ֆրանսիայի հարավի Լերմ քաղաքի (Թուլուզից դեպի հարավ – արեւմուտք) «Լա Շենրե» ծերանոցում
Brexit-ի չեղարկման եւ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու պահանջով հանրագիրը մարտի 31-ին գերազանցել է 6 մլն հավաքված ստորագրությունների նշագիծը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այն կարծիքին է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ անպայման պետք է տեղի ունենան թեկնածուների բանավեճեր:
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները պնդելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի ընդունումը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին ԱՄՆ-ի որոշման դեմ։
Պերուի կենտրոնական մասում առնվազն 20 մարդ է զոհվել, եւս յոթը՝ տուժել ավտոբուսի բռնկման հետեւանքով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իշխանությունները մշակել են երկրի էլեկտրամատակարարման 30-օրյա պլան։
Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատարներն են՝ շոումեն եւ «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին եւ երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Միացյալ Նահանգները Սկրիպալների գործով նոր պատժամիջոցներ են պատրաստում ընդդեմ Ռուսաստանի Դաշնության: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Մարտի 31-ի վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին Քոնիայի շրջանի համայքապետերի թեկնածուներից մեկը ձիով է գնացել ընտրատեղամաս։
Մարտի 31-ի վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Օրվա ընթացքում տարբեր շրջաններում գրանցվել են միջադեպեր։
Ավստրալիայի Չառլզ Սթերթի անվան միջտարածաշրջանային համալսարանից մի խումբ հետազոտողներ գիտությանն օգնության են կոչել ավտոսիրողներին եւ մշակել նոր շարժական հավելված, որը վարորդներին կօգնի գտնելու իդելական, ազատ եւ նշանակման վայրին որքան կարելի է մոտ կայանատեղի:
Ռուսական S7 ավիաընկերության հիմնադիր և սեփականատեր Վլադիսլավ Ֆիլյովը ինքնաթիռով վթարի է ենթարկվել Գերմանիայում:
«Շատերն ասում են, թե՝ Ալիևն է, էլի, խոսում է, բայց ի՞նչ է խոսում, սա ստրատեգիա է, որով խոսում է պետության առաջին դեմքը։ Մեղրիի տարբերակը, որն այսօր մեծ աղմուկ է հանել, ինչի՞ համար էր արվում, սա նույն համաթուրքական ծրագրի համար էր արվում»:
Ուկրաինայի նախագահական ընտրություններում, 199 ընտրատարածքներից 36-ի արդյունքներով, տեղական ժամանակով ժամը 15։00-ի դրությամբ, մասնակցությունը գերազանցել է 45 տոկոսը, հայտնում է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Լուվրի՝ Աբու Դաբիում գտնվող մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» գեղանկարը, հայտնում է New York Times թերթը։
«Այն մթնոլորտը, որը կար վերջին յոթ-ութ ամիսների ընթացքում, ճնշող էր, կասկածներ կային, իսկ այս դիրքորոշմամբ փորձ է արվում չեզոքացնել դրանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում հայտնված տեղեկությունը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդասիրական միջոցառումներ իրականացնել:
Եվրախորհրդարանը, Եվրախորհուրդը եւ Եվրահանձնաժողովը նախնական համաձայնության են հասել այն կանոնակարգի շուրջը, որը վերաբերում է ճանապարհներին անվտանգության մակարդակի բարձրացմանը:
«Եթե խոսենք ընդհանուր առմամբ Վիեննայի հանդիպման մասին, ապա ես սենսացիաներ չէի ակնկալում: Բայց այն, որ Ադրբեջանը հրապարակայնորեն չբարձրացրեց որևէ առանցքային հարց, որոնք, ինչպես ասում են, «լեզվի ծայրին էին», կարելի է համարել սենսացիա»,- ասաց Տրոֆիմչուկը:
«Իրավիճակն ինտրիգային է, բայց սառեցված է: Ինքնուրույն այս երկու երկրները չեն կարող պատերազմ սկսել: Արտաքին աջակցություն է հարկավոր, որի պատվիրատուն չկա»,- ասաց Տարասովը:
«Վարչապետն էլ ասաց, որ բանակցային գործընթացում ոչ մի հեղափոխություն չի եղել: Հայտարարությամբ պարզ է դառնում, որ ըստ էության նույն փաստաթուղթն է սեղանի վրա: Թե նրանք ինչ են առանձին խոսել, չգիտեմ»:
2018 թվականին Վրաստանում ծնելիությունը կազմել է 51 հազար 138 (նորածիններից 26 հազար 538-ը եղել է տղա, իսկ 24 հազար 600-ը՝ աղջիկ), ինչը 4 տոկոսով պակաս է, քան նախորդ տարի:
Խնդրահարույց կետերից մեկն այն է, որ Փաշինյան-Ալիև-համանախագահներ համատեղ հայտարարության մեջ չկա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հիշատակում։
2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից պաշտոնական թեկնածու առաջադրվելու համար հավակնորդների առաջին հեռուստաբանավեճերը 2019 թվականի հունիսի 26-27-ին կանցկացվեն Մայամիում (Ֆլորիդայի նահանգ):
«Ստեփանակերտում կայացած Արցախի ու Հայաստանի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի արձանագրված օրակարգի համաձայն` Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խոսել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր մտադրության և այն օրակարգային հարց դարձնելու մասին։ Երբ համեմատում ենք Մինսկի խմբի համանախագահների և արտգործնախարարների համատեղ հայտարարությունը Փաշինյանի այս պնդման հետ, ապա հերթական անգամ տեսնում ենք, որ նման հարցերի քննարկման որևէ ակնարկ չկա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մարտի 29-ին կայացան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
Աֆղանստանի կենտրոնական Ղազնի շրջանում դպրոցի վրա ընկած ականանետային արկի հետևանքով մահացել է 10-16 տարեկան չորս դպրոցական, ևս 17 մարդ վիրավորվել է: