Ջաֆարին ասել է, որ վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից մեկն է արագացնել հանքավայրերի հայտնաբերման տեմպերը՝ հորատման սարքավորումների քանակն ավելացնելով և ժամանակակից երկրաֆիզիկական սարքավորումներ օգտագործելով:
Պենտագոնը նախորդ շաբաթ այնտեղ է տեղափոխել ԱՄՆ ՌՕՈՒ-ում առկա 19 B-2A ռազմավարական ռմբակոծիչներից 7-ը։
Միացյալ Նահանգները մինչ օրս եղել է ԱՀԿ-ի ամենամեծ դոնորը՝ հատկացնելով կազմակերպության ընդհանուր բյուջեի գրեթե մեկ հինգերորդը:
Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն Սեյմում լրագրողներին հայտնել է, որ կաթ տեղափոխող17, նույնքան էլ հրշեջ մեքենաներ վաճառելու իշխանությունների որոշումը ուժի մեջ է մտել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերը համեմատաբար ձեռնտու են Թուրքիային, և Անկարայի ղեկավարությունը շարունակում է վերահսկել իրավիճակը։
Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները կարող են անձնական տվյալները լրացնել ինչպես նախապես՝ ժամանումից 72 ժամ առաջ, այնպես էլ անմիջապես մուտք գործելիս: Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան ԵՏՀ մամուլի ծառայությանը տված մեկնաբանության մեջ՝ պարզաբանելով ՌԴ մուտքի կարգի փոփոխությունները։
ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերն քիչ զարգացած երկրների և փոքր զարգացող պետությունների պարագայում չեն օգնի հավասարակշռել առևտրային դեֆիցիտը և չեն ստեղծի զգալի եկամուտ։
Միևնույն ժամանակ Լա Մանշով Մեծ Բրիտանիա ժամանած ապաստան հայցողների մասնաբաժինը կազմել է ընդհանուրի 32 տոկոսը, ինչը 25 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։
Ուկրաինացի պաշտոնյաները, որոնց հետ զրուցել է պարբերականի թղթակիցը, հայտնել են, որ մի քանի նախարարությունների աշխատակիցներ արդեն թեստավորվել են ստի դետեկտորով։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնից ազատել է խորհրդարանական հարցերով փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ Նովրուզի ժամանակ կատարած շռայլ անձնական ճամփորդության համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն համեմատել է սպառազինությունների քանակը, որոնք արտադրվում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում՝ ներկայացնելով կոնկրետ թվեր։
Երկրաշարժ հետևանքով 4850 անձ վիրավորվել է, 220-ն այս պահի դրությամբ անհետ կորած են համարվում:
Հութիները վերսկսել են հարձակումները Իսրայելի տարածքի վրա, որոնք դադարեցվել էին հունվարին՝ Պաղեստինի Գազայի հատվածում զինադադար սկսելուց հետո:
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց իր կողմից խոստացված առևտրային տարիֆների ուժի մեջ մտնելու հրամանի մասին, որն ավելի հայտնի է՝ որպես «փոխադարձ տարիֆներ»:
CBS News-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի և հինգշաբթի վաղ առավոտյան հզոր տորնադոներ առաջացրած փոթորիկների առաջին ալիքի զոհերի թիվը կազմել է առնվազն հինգ մարդ Թենեսիում և մեկական Միսսուրիում և Ինդիանայում:
Վենեսուելայի առաջնորդն այդ առնչությամբ ասել է, որ իր երկիրը, բարեբախտաբար, կախված չէ ԱՄՆ-ից և կառուցում է իր ճանապարհը՝ հաղթահարելով արտաքին դժվարությունները։
Իսրայելի վարչապետը ցանկանում է փոխըմբռնման հասնել Թրամփի հետ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ, եթե դիվանագիտությունը անզոր լինի
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը հայտարարել էր, որ Բրիտանիան և Ֆրանսիան պետք է առաջատար դեր ստանձնեն Պուտինի հետ ցանկացած բանակցություններում։
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը ընդամենը մեկ օրում կրճատվել է 208 մլրդ դոլարով։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, վկայում են Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի և Bloomberg գործակալության տվյալները։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանությամբ է հանդես եկել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի դիտարկման կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի գնահատմամբ՝ իրավիճակն ունի երկու հարթություն։ Առաջինը, նրա խոսքով, ծավալվում է հանրային տիրույթում, երբ կողմերից մեկը սպառնալիքներ է տեղում, մյուսը՝ զգուշացումներով հանդես գալիս։ Մյուսը, ըստ նրա, այն է, որ կողմերը շարունակում են բանակցությունները, թե ինչպես վարվել հետագայում։
Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի ծոռը՝ Յակով Ջուղաշվիլին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ չի գնա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին, որն անցկացվելու է Մոսկվայում։
Առևտրային պատերազմից ոչ ոք չի կարող հաղթանակած դուրս գալ։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Ժամանակակից պատերազմներում էապես մեծացել է հակառակորդի հասարակությունը պառակտելու, դիմադրողականությունը թուլացնելու տեղեկատվական բաղադրիչը։ Այդ առումով էական նշանակություն ունի հասարակության հոգևոր, արժեհամակարգային անվտանգության ապահովումն ու ամրապնդումը։
Առաջատարների եռյակը եզրափակում է Հոնկոնգը, որտեղ ապրում է 72 միլիարդատեր։ Նրանց թիվը քաղաքում մեկ տարվա ընթացքում նվազել է երկուսով։ Նշվում է, որ Հոնկոնգը 2024 թվականին զբաղեցրել է երկրորդ տեղը, որը կիսել է Մոսկվայի հետ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուսով է, որ ԱՄՆ-ն իր ռազմական ուշադրությունը կտեղափոխի դեպի Ասիա՝ առանց Եվրոպայի համար անակնկալների: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իրանցի քաղաքական մեկնաբան և հեռուստառադիոհաղորդավար Աբբաս Ջուման է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն գնաճի բարձրացմանն առաջիկա եռամսյակներում, սակայն գնաճի երկարաժամկետ հեռանկարը մնում է 2 տոկոսի թիրախում։ Այդ մասին ասել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը:
«K9 հրետանային կայանները հագեցված են 155 մմ թնդանոթով, որը կարող է արկեր արձակել ավելի քան 40 կմ հեռավորության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի կողմից պատասխան մաքսատուրքերի սահմանման ֆոնին հայտարարել է, որ Չինաստանը ճիշտ չի գործել և խուճապի է մատնվել։ Թրամփը համապատասխան գրառում է կատարել Truth Social հարթակում։