Բաժիններ՝

Պակիստանը չի ցանկանում ներքաշվել Իրանի դեմ հակամարտության մեջ

Պակիստանը չի ցանկանում ներքաշվել Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած հակամարտության մեջ։ Այս մասին ասվում է Պակիստանի կառավարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է վարչապետ Շահբազ Շարիֆի նստավայրում քաղաքական կուսակցությունների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ փակ ճեպազրույցից հետո:

Շարիֆը հանդիպմանն ասել է, որ Պակիստանը զգուշավոր դիրքորոշում կպահպանի Մերձավոր Արևելքում աճող հակամարտության հարցում և դիվանագիտական ​​ջանքեր կգործադրի լարվածությունը թուլացնելու համար: Ընդգծվել է, որ Պակիստանի կառավարությունը խորհրդակցություններ է վարում Մերձավոր Արևելքի երկրների իշխանությունների հետ տարածաշրջանում իրադրության կարգավորման ուղիների շուրջ:

Ավելի վաղ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը հայտարարել էր Պակիստանի պատրաստակամության մասին՝ աջակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին, որոնց ացկացումը հնարավոր է Իսլամաբադում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031