Ֆրանսիան չի կրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը

Ֆրանսիան չի կրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վատրոնինը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը հաստատել է, որ հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա ավիակիրների խումբը վերատեղակայել Միջերկրական ծովում:

«Ռեսուրսների կրճատում (Ուկրաինայի համար – խմբ.) չի լինի, քանի որ մեր երկրի բյուջեն կազմակերպված է այնպես, որ մենք ունենք այդ հնարավորությունները (Մերձավոր Արևելքում գործողություններ իրականացնելու և միաժամանակ Ուկրաինային օգնելու համար – խմբ.)»,- RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս