«Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի… Ո՞ւմ է դա պետք այս պահին». Վահե Դավթյան
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի հակամարտության աշխարհագրությունն ու դերակատարների շրջանակն ընդլայնելու նպատակով։
Ո՞ւմ է դա պետք այս պահին։
Վստահաբար՝ ոչ Իրանին։
Իրադարձության սցենարային բնույթը հստակ երևում է Բաքվի շուտափույթ հռետորաբանությունից. «Իրանը ահաբեկչական ակտ է գործել Ադրբեջանի դեմ» (Ալիև)։
Հաջորդ քայլը կարող է լինել Բաքվի դիմումը Վաշինգտոնին Նախիջևանում ռազմական ներկայություն ապահովելու վերաբերյալ։ Այստեղից էլ էքսկլավում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխությունները սահմանադրությունից մինչև լոկալ էլիտաների զսպում։
Պրոցեսի լեգիտիմացիան մեկնարկած է` սեքյուրիթիզացիայի ու սպինդոկտորինգի բոլոր կանոնների համաձայն։
Իզուր չէ, որ իրանական քաղաքական խոսույթում TRIPP-ը/«Զանգեզուրյան միջանցքը» անվանում են «ՆԱՏՕ-ի միջանցք»։
Հայաստանի գործառույթներն այս ամենում վաղուց սահմանված են»։



