Հունգարիան խստացրել է օտարերկրացիների մուտքի վերահսկողությունը՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով

Հունգարիան խստացրել է ժամանող օտարերկրացիների վերահսկողությունը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով Եվրոպայում ահաբեկչական ակտիվության աճի մտավախությունների ֆոնին, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Մենք պարզել ենք, որ զանգվածային միգրացիայի պատճառով Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպությունները հենարան և ուժ են ձեռք բերել Արևմտյան Եվրոպայում: Այժմ ակնկալում ենք, որ այս կազմակերպություններն ու ահաբեկչական բջիջները Եվրոպայում ավելի ակտիվ կդառնան: Այս իրավիճակում մենք կպաշտպանենք Հունգարիայի խաղաղությունն ու անվտանգությունը: Այդ պատճառով մենք ուժեղացրել ենք Հունգարիա ժամանող օտարերկրացիների նկատմամբ վերահսկողությունը»,- ասել է Օրբանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում:

Հունգարիայի վարչապետը նաև հայտարարել է, որ բարձրացվել է Հակաահաբեկչական կենտրոնի գործառնական պատրաստվածության մակարդակը:

Տեսանյութեր

Լրահոս