Թուրքիայի նոր սահմանադրության մշակման և ընդունման շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում՝ փաստաթուղթը 2025 թվականի աշնանային նստաշրջանում խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմաբ՝ այս մասին հայտնել է հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
Ղրղըզական MBank-ը անորոշ ժամկետով դադարեցրել է ռուսական բանկերի հետ երկկողմ փոխանցումները։
Իրանն ու Հայաստանը կարևորում են տարածաշրջանի և նրա սահմանների կայունությունն ու անվտանգությունը, պատրաստ են զարգացնել բազմակողմանի հարաբերություններ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Պատկերացնո՞ւմ եք, և այսպես, նույն հիմնավորմամբ ստորագրվել է 036 հրամանը, 040 հրամանը: Ես չեմ ուզում խոսել այդ հրամանների բովանդակության մասին, չեմ ուզում վնաս հասցնել երկրին: Բայց պատկերացնո՞ւմ եք, հրամանը հիմնավորվում է փաստաթղթով, որը ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: Բայց ո՞վ են նրանք ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի համար: ՀՀ գլխավոր շտաբի պետը թող նայի՝ ինչի հիման վրա հրաման տալու իրավունք ունի:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020թ․ հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում եղել է առանցքային։
Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և երկրների միջև սահմանի սահմանազատմանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ նեղ ձևաչափով բանակցությունների սկզբում։
Պակիստանի Փունջաբի նահանգում մոլեգնող մուսսոնային անձրևների պատճառով 84 մարդ է զոհվել, 224 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել է 245 տուն։ Այս մասին հաղորդում է Express Tribune պարբերականը՝ վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի նահանգային վարչությունը։
Ղրղզստանի և Տաջիկստանի տեղագրական խմբերի ներկայացուցիչները քննարկել են սահմանային գծի նկարագրությունն այն հատվածներում, որոնք մնում են չբաժանված: Այս մասին հաղորդել են Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն օգոստոսի 18-ից պետական այցով գտնվում է Ադրբեջանում, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ կշարունակի քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Այս մասին հանդիպման մեկնարկին հայտնել է Ալիևը։«Այսօր պետական այցի շրջանակներում մենք շարունակում ենք մեր շփումը։
Պարզ է, բոլորին հայտնի է, որ Ռուսաստանն էլ բախվում է ճգնաժամերի, մասնավորապես ուկրաինական ուղղությամբ, բայց Հարավային Կովկասում Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը թելադրում է մեզ մասնակցության անհրաժեշտություն ռեգիոնալ գործընթացներին, ասում է Պուտինը:
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։
Ռուսաստանն ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատելու համար. այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտնել է, որ իրենք անհրաժեշտ ամեն ինչ արտադրում են տեղական ռազմարդյունաբերական կառույցներում:
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բինգյոլ (Բյուրակն) նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Չինական և ֆիլիպինյան նավերը բախվել են Հարավչինական ծովում երկու պետությունների միջև վիճելի տարածքների շրջանում դիմակայության ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, այս մասին հաղորդել է Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունը։
Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի փոխամամբ՝ այս մասին ասված է երկրում հավատարմագրված լրագրողներին ուղարկված հաղորդագրության մեջ։
Չեմ կարծում՝ COP-29-ի անցկացման վայրը փոխեն, բայց դրանից մի բան ստանալ հնարավոր է. Լարիսա Ալավերդյան
Մի կամակատար ունենք, որ էս ծնողներին տվել է էս ցավ ու դարդը, ինքն անցել իր կյանքին. ակցիայի մասնակից
Սիրելի Սփյուռք, մի նեղացեք մեզնից, ձեզ զատողը մենք չենք, Փաշինյանն է, բարձրացրեք ձեր ձայնը. մասնակից
Ո՞վ է տեսել՝ գերեզմանը բետոնապատեն. ուրեմն մի կեղծիք եղել է, չէ՞. անհետ կորածի ծնող
Կեղծ ԴՆԹ-ներ են տվել. չկա ծնող, որի ԴՆԹ-ն համընկնի, երեխուն թողի անատոմիկներում. անհետ կորածի ծնող
Մեր երեխեքին ողջ ու առողջ ենք ուզում. «կոզր» ե՞ն մեր երեխեքը իրենց ձեռքը հողերը հանձնելու համար. ծնող
Ես 4 տարի է՝ ԴՆԹ չունեմ, թող իմ երեխուն ինձ տան. անհետ կորածի ծնող
Ի՞նչ է, ՄԱԿ-ը չի՞ տեսնում, որ Բաքվում հայ գերիներ են պահվում. «Հայկանդուխտ» կազմակերպություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան երեկ իրենց տանը ճաշել են երկօրյա պաշտոնական այցով Բաքու ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են քննարկել Արցախում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հնարավորության հարցը»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
Չիկագոյում այսօր մեկնարկում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որը կտևի մինչև օգոստոսի 22-ը։
#ՀԻՄԱ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՄԱԿ-Ի ԴԻՄԱՑ. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ.# ՈւՂԻՂ