Բաժիններ՝

Էկվադորից կարտաքսեն բոլոր կուբացի դիվանագետներին

Էկվադորն անցանկալի անձ է հայտարարել Կուբայի դեսպանին և կարգադրել, որպեսզի հավատարմագրված ողջ դիվանագիտական ​​կորպուսը 48 ժամվա ընթացքում լքի երկիրը: Այս մասին հայտնում է Էկվադորի ԱԳ նախարարությունը։

Էկվադորի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված նոտայում բացատրություններ չկան, թե ինչու են երկրի իշխանությունները նման որոշում կայացրել, սակայն էկվադորական լրատվամիջոցները հիշատակում են, որ կուբացի դիվանագետներն ենթադրաբար հետախուզական գործունեությամբ են զբաղվել Էկվադորի տարածքում։

Իշխանությունների որոշումը տարակուսանք է առաջացրել Էկվադորի որոշ կուսակցությունների, մասնավորապես, «Ազգային ժողովրդավարական գործողության» և «Քաղաքացիական հեղափոխության» կողմնակիցների շրջանում, որոնք հավաքվել էին Կիտոյում Կուբայի դեսպանատան դիմաց՝ ի նշան աջակցության Հավանային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031