Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Նախիջևանի վրա անօդաչուների հարձակումները

Թուրքիայի ԱԳՆ–ը հայտարարություն է տարածել Նախիջևանում օդանավակայի վրա անօդաչու սարքերի հարձակման հետ կապված։

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ նշվել է, որ ևս մեկ անգամ Թուրքիան շեշտում է, որ տարածաշրջանում երրորդ երկրներին թիրախավորող և պատերազմի ընդլայնման ռիսկը մեծացնող հարձակումները պետք է վայրկյան առաջ դադարեցվեն։

«Նախիջևանի ինքնավար հանրապետության վրա այսօր անօդաչուներով իրականացված հարձակումը դատապարտում ենք։ Թուրքիան ինչպես միշտ, այժմ էլ շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին»,–նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ Իրանը ավելի ուշ հայտարարել էր, թե Նախիջևանի ուղղությամբ որևէ հարձակում չի իրականացրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031