Լիբանանի իշխանություններն արգելել են երկրում ԻՀՊԿ-ի գործունեությունը

Լիբանանի կառավարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ կարգելի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսի (ԻՀՊԿ) ցանկացած գործունեություն և կհասնի Լիբանանից դրա անդամների արտաքսմանը, հաղորդում են Al Arabiya-ն և AFP-ն:

Լիբանանի տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը հայտարարել է, որ երկրի նախարարների կաբինետը որոշում է ընդունել «կանխել ցանկացած գործունեություն», որը ԻՀՊԿ անդամները «կարող են իրականացնել Լիբանանի տարածքից»… և «ապահովել իրավասու դատական մարմինների կողմից նրանց կալանավորումը՝ հետագա արտաքսման նպատակով»։

Նա հավելել է, որ այսուհետ իրանցիներին վիզա է պետք գալու Լիբանան մուտք գործելու համար։

Իսրայելի բանակը ավելի վաղ զգուշացրել էր, որ չի հանդուրժի Լիբանանում Իրանի կառավարության ներկայացուցիչների ներկայությունը։

Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրաին հայտարարել է, որ Իսրայելը «ներկայումս Լիբանանում գտնվող ռեժիմի ներկայացուցիչներին 24 ժամ ժամանակ կտա երկիրը լքելու համար։ Դրանից հետո նրանց համար երկրում անվտանգ վայր չի մնա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031