Ղազախստանում քաղաքացները փորձել են մուտք գործել կարանտինային տարածք. Կազինֆորմ
Ղազախստանում 130-ից ավելի անձ խախտել է արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է «Կազինֆորմ»-ը՝ հղում կատարելով Ղազախստանի Տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Դաուրեն Աբաևին: Նա լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է արտակարգ դրության ռեժիմի խախտումների պատկերը:
Մասնավորապես, արտակարգ դրության պայմաններում շարունակում են աշխատել ժամանցի տարբեր հաստատությունները, եղել են դեպքեր, երբ մարդիկ փորձել են ներթափանցել կարանտինային տարածք: Վերջին օրերի ընթացքում արտակարգ դրության ռեժիմի խախտման հետ կապված վարչական պատասխանատվության է ենթարկվել 137 անձ, նրանցից 89-ը ձերբակալվել է: Նրանք բոլորն ընդունել են իրենց գործողությունների անօրինականությունը:
«Քաղաքացիների քայլերը որոշ դեպքերում նույնիսկ անհեթեթության են հասնում: Օրինակ՝ Կարագանդայում տղամարդը փորձել է հիվանդանոցի պատուհանից ներխուժել տարածք իր նախկին կնոջը տեսնելու համար: Կինը կարանտինի մեջ էր, նա վերադարձել էր Գերմանիայից»,-նշել է Դաուրեն Աբաևը: Տղամարդը ձերբակալվել է:
Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 109-ն է, 2 հոգի ապաքինվել է, մահացու դեպքեր չկան: