Բաժիններ՝

Թուրքիայում հայկական համայնքի հիվանդանոցը ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում

Թուրքիայում ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցներից հայկականը միակն է, որ ներգրավված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» պարբերականը:

Թուրքիայի հայ համայնքը համաճարակի այս իրավիճակում ջանում է մնալ կանգուն: Եվ այդ լավատեսության պատուհանը Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցն է: Այն Թուրքիայի ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցների շարքից միակն է, որ ծառայություն է մատուցում` որպես կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հիվանդանոց: Բուժհաստատությունը շարունակում է օգնություն ցույց տալ անխտիր բոլոր դիմողներին:

Կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում: Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցել է 3500-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031