Բաժիններ՝

Ավստրիան գնահատում է երկրում մտցված սահմանափակումների արդյունավետությունը

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ավստրիայում մտցված սահմանափակումները սկսում են իրենց ազդեցությունը թողնել` թեպետ դեռ վաղ է դրական ազդակ ուղարկելը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մարտի 27-ին հայտարարել է Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը: Նախարարն ընդգծել է, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 18 տոկոսով, այնինչ երկու շաբաթ առաջ այդ աճի ցուցանիշը 40 տոկոս էր: Իշխանությունները նպատակ են դրած եղել տարածվածությունը նվազեցնել մինչև 20 և ավելի պակաստոկոս:

«Դա խոսում է այն մասին, որ սահմանափակումների միջոցները սկսում են աշխատել: Դա հույս է ներշչնում: Երբ մենք գործում ենք, դրական արդյունքներ են ի հայտ գալիս, սակայն դեռ շատ վաղ է ինչ-որ ձևով դրական ազդակ ուղարկելը»,-նշել է նախարարը:

Ներկայում երկրում աշխատում են միայն մթերային խանութները, դեղատները: Փողոց թույլատրվում է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ սնունդ, դեղամիջոցներ գնելու համար: Հինգ հոգուց ավելի հավաքվելն արգելվում է: Սահմանված կարգը խախտելու դեպքում 3 հազար 600 եվրո տուգանք է նախատեսված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս