Մարտի 28-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 24-ը Ուկրաինան դադարեցնում է չարթերային թռիչքները

Ուկրաինայի կառավարությունը երկիր ելքի/մուտքի նոր կանոններ է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

«Ըստ այդ կանոնների, մարտի 28-ի ժամը 00։00-ից, առայժմ մինչև ապրիլի 24-ն, դադարեցվում են նաև չարտերային թռիչքները (ինչպես նշել էինք մարտի 14-ին, կանոնավոր թռիչքները դադարեցվել են մարտի 17-ի ժամը 00։01-ից)։

Միևնույն ժամանակ առայժմ բաց է ցամաքային երթևեկությունը (միայն անձնական ա/մեքենայով և ոտքով) երկրի որոշ անցակետերով, որոնց ցանկի հղումը կարող եք գտնել կից նյութում։ Դրանք կգործեն ուկրաինացիների՝ երկիր վերադառնալու համար։ Ներառված են մուտք գործելու իրավունք ունեցողների մեջ երկրում բնակություն ունեցող օտարերկրացիները կամ Ուկրաինայի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներն, առայժմ պարզ չէ։

Ինչ վերաբերում է օտարերկրացիների ելքին այն պետությունների տարածք, որոնք դեռ ամբողջությամբ չեն փակել մուտքն (այս րոպեի դրությամբ դա միայն Բելառուսն է), ապա ուկրաինական կողմն առայժմ չի հստակեցրել մեխանիզմը։

Տեղեկատվությունն ստանալուն պես Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հանդես կգա լրացուցիչ պարզաբանումով»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031