Բաժիններ՝

Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 59-ի. Թուրքիայի առողջապահության նախարար

Թուրքիայում մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 59-ի: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին օրվա ընթացքում Թուրքիայում արվել է կորոնավիրուսի 5035 թեստ, որոնցից 561-ը հաստատել է վարակի առկայությունը: Այս ժամանակահատվածում գրանցվել է մահվան 15 դեպք:

Այսպիսով՝ Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակը հասել է 2433-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031