
Վանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Մարտի 26-ի առավոտյան ներկայիս Թուրքիայի Վան նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան 08։39-ին՝ ընդերքի 5 կմ խորության վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բաշքալե շրջանում։ Ցնցումների ուժգնությունը գնահատվել է 4․7 մագնիտուդ։ Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։