Բաժիններ՝

Գերմանիան կարգելի փախստականների մուտքը երկիր. Deutsche Welle

Գերմանիայի ներքին գործերի նախարարի հրամանով փախստականներն ընդգրկվել են օտարերկրացիների այն կատեգորիայում, որը հնարավորություն չի ունենա մուտք գործել երկիր:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ մինչ այդ փախստականների համար Գերմանիա մուտքն ազատ էր:

Մարտի 17-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր 30 օրով ԵՄ-ի սահմանները փակելու մասին: Այս որոշման շուրջ համաձայնության էին եկել ԵՄ երկրները: ԵՄ կարող են գնալ միայն ԵՄ անդամ երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Լիխտեյնշտեյնի, Նորվեգիայի Շվեյցարիայի քաղաքացիները, ինչպես նաև ԵՄ-ում կեցության իրավունք ունեցող անձինք: Գերմանիայի ներքին գործերի նախարարն այդ ժամանակ նշել էր, որ երրորդ երկրներից քաղաքացիների մուտքը դեպի ԵՄ տարածք կարող է լինել միայն անհետաձգելի դեպքերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս