Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում ահաբեկչություն իրականացրած անձը 2016 թվականին երկու անգամ այցելել է Թուրքիա:
4 տարի դադարից հետո իրականացվել է Թուրքիա-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ ՖԵդերիկա Մոգերինին, ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատում է, որ իր բնակիչներից մեկը մտել է ՀՀ տարածք։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ։
Աֆղանստանի մայրաքաղաք Կաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ու զոհերի ընտանիքներին օգնություն տալու նպատակով Givealittle հիմնադրամը հավաքել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլար:
Սլովակիայի 4,45 մլն քաղաքացիներ մարտի 16-ին ընտրում են երկրի նոր նախագահին:
Եմենում խոլերայի դեպքերի բռնկման հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, ավելի քան 4 հազարը վարակված են:
Իրաքի արևելքում գտնվող Էլ-Քութ քաղաքում քլորի արտահոսքի պատճառով տուժել է շուրջ 90 մարդ:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում իրականացված ահաբեկչության հետևանքով 12 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:
Մեզ հասած տեղեկություններով՝ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Գերմանիայում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկումը և վավերացումը։
Մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ ականանետեր:
Բաքվում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունից հետո մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սպասումները, թե ՀՀ իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ նա գոնե կմեղմի իր կոշտ մոտեցումները՝ ապարդյուն էին:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դատական լսումներ են սկսել իրավապաշտպան տասը կանանց գործով, որոնց 2018 թվականի մայիսին ձերբակալել են հակապետական գործունեության մեղադրանքով:
Երիտասարդը, ով հավանաբար մասնակցություն է ունեցել Բրազիլիայի դպրոցի վրա հարձակման գործում, կանգնել է Սուզանու քաղաքի դատարանի առաջ:
Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 49-ի:
Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: Այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները կշարունակվեն:
Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, տուժել է առնվազն 43 մարդ:
Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կեսգիշերին կանջատվի Նոր Զելանդիայի մզկիթներում հարձակման զոհերի հիշատակին:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Քիրոն Սքիները հայտարարել է, որ 50-ից ավելի երկրներ կարող են վնաս հասցնել Միացյալ Նահանգներին:
«Կա ձևավորված բանակցային շրջանակը, այդ 3 սկզբունքները և 6 տարրերը, և վարչապետը Ստեփանակերտում ասել է, որ կարևոր խնդիրներից մեկն է, թե ինչպես են դրանք մեկնաբանվում, ինչպես են դրանք ընկալվում։ Մենք այդ առումով հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ՀՀ-ի համար կարգավիճակի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն այդ 3 սկզբունքների և 6 տարրերի փաստաթղթում, որոնք հայտնի են և որոնք հիշեցրեցին նաև վերջերս»։
13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի երկրորդ նստաշրջանի պատգամավորները մարտի 15-ին քվեարկության միջոցով ընդունել են Օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը:
Մարտի 14-ին՝ Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժության չորրորդ օրը, անցկացվել է կրակային փուլը: Ներգրավվել են հրթիռահրետանային միջոցներ, զորահատանկային և հատուկ տեխնիկա, ավիացիա, այդ թվում՝ ԱԹՍ:
Եվրամիությունն ութ ռուսաստանցիների իր սեւ ցուցակում 1 ներառել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը արգելք է սահմանել երկրի օդային տարածությունում Boeing 737 MAX հանրանավերի թռիչքների վրա:
ՀԱՊԿ-ի երկրների զինվորականներն ընթացիկ տարում կանցկացնեն մի քանի խոշոր համատեղ զորավարժություններ:
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր «հաշվարկների մեթոդը» միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները շարունակելու համար:
Հարավային Կորեայի «Հանբիտ» ատոմակայանի միջուկային ռեկատորը մարտի 15-ին կանգնեցվել է տեխնիկական անսարքությունների պատճառով: