Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիօսմանփաշա շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, դիմելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, պահանջել է, որ նա քաշի որդու` Յաիրի ականջը: Ավելի վաղ Նեթանյահուի որդին միացել էր Էրդողանի և Նեթանյահուի Twitter-յան բանավեճին»:
Վերջին օրերին Ինդոնեզիայի Պապուա նահանգում տեղատարափներից առաջացած հեղեղումների ու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 77-ի:
Ավստրալիայի ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Նոր Հարավային Ուելսի երկու տներում, որոնց թվում է Նոր Զելանդիայում ահաբեկչության մեջ մեղադրվող Բրենթոն Թարանթի քրոջ տունը:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նշել է, որ Փարիզում շաբաթօրյա անկարգությունները կանխելու ուղղությամբ իր կառավարության ձեռնարկած միջոցներն անբավարար են եղել։
ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հերքել է Սիրիայում հազար զինծառայող թողնելու Պենտագոնի պլանների մասին զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առնվազն 24 մարդ է զոհվել, եւս 31 հոգի՝ վերքեր ստացել Կասայի նահանգում ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով:
Մարտի 17-ի ուշ երեկոյան խոշոր հրդեհ է մոլեգնել Թբիլիսիի Դիդի Դիղոմիի շրջանի «Գուդվիլ» սուպերմարկետի հարակից տարածքում:
Ethiopian Airlines ավիաընկերության՝ Եթովպիայում կործանված Boeing 737 MAX 8-ի զոհերի հարազատներին մարմինների փոխարեն հող են տվել:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր նախարարներից պահանջել է պաշտոնաթող լինել ազգային կառավարության վերակազմում իրականացնելու համար:
Քրայսթչերչի հիվանդանոցներում 31 մարդ է մնում մզկիթներում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորվածների թվից, նրանցից ինն օրհասական վիճակում է: Մարտի 18-ին այս մասին հայտնել է The New Zealand Herald հրատարակությունը, որը հրապարակել Է քաղաքի գլխավոր բժշկի համապատասխան հայտարարությունը:
«Մեծ խնձորի» քաղաքագլուխը նշել է, որ արդեն մինչեւ 2050 թվականը Ստորին Մանհեթենի բնակչության 37 տոկոսը կհայտնվի հեղեղման գոտում, ուստի հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել արդեն այժմ:
Վենեսուելայի դպրոցներում պարապմունքները, որոնք մարտի 8-ին ընդհատվել էին երկրի խոշորագույն «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից հետո, կվերսկսվեն մարտի 18-ին:
«Եթե խոսում ենք զուտ մարդու իրավունքների դաշտի մասին, ապա, կարծում եմ, որ դիտորդների աչքից չեն վրիպել հետհեղափոխական ժամանակահատվածում մարդու իրավունքների խախտումները, պարզապես, կարծում եմ, առայժմ իրենք սպասում են հետագա զարգացումներին»։
Թուրքիան առաջին տեղում է՝ ծնողների մեկի կողմից երեխային Գերմանիայից արտերկիր փախցնելու դեպքերի թվով։ Գերմանիայի արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ 2018թ․ ընթացքում 38 նմանատիպ դեպք է գրանցվել։
Թուրքիայում հետաքննություն է սկսվել մայրաքաղաք Անկարայի նախակրթական դպրոցներից մեկի տնօրենի նկատմամբ։
Լիտվայում մշակվում է վիրտուալ բանտի ստեղծման նախագիծ, որը նպաստելու է բյուջետային միջոցների խնայողությանը եւ դատապարտյալների սոցիալիզացմանը:
Մեզ հետ զրույցում ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը պարզաբանեց, թե որքանով են հավանական ամերիկյան պատժամիջոցներ, որոնք էական վնաս կհասցնեն ՀՀ տնտեսությանն ու էներգետիկ ոլորտին, և որքանով է ամերիկյան կողմն Իրանի դեմ արշավի հարցում հաշվի առնելու Հայաստանի Հանրապետության ազգային շահերը:
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում:
Այս անգամ վրացի պաշտոնյայի այցն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ հայ-վրացական հարաբերություններին հետևող փորձագիտական հանրությունը տեղյակ է, որ մինչ ՀՀ կատարած այցը Վրաստանի նախագահն Ադրբեջանում էր, որտեղ «փայլել» էր ադրբեջանամետ ձևակերպումներով:
Միացյալ Նահանգների Boeing կորպորացիայի շուկայական կապիտալացումը 26,6 միլիարդ դոլարով նվազել է մարտի 10-ին Եթովպիայում Boeing 737 Max 8 ինքնաթիռի կործանումից հետո:
Ֆիլիպիններում տարեսկզբից ի վեր առնվազն 286 մարդ է մահացել կարմրուկի համաճարակի հետեւանքով, վարակվածների թիվը գերազանցել է 18,5 հազարը:
Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով օրերս պայմանական ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն:
Առավել արդյունավետ կլինի, որ ՀՀ իշխանության ցավակցական ուղերձներում ոչ միայն՝ Նոր Զելանդիային, այլև՝ մուսուլմանական աշխարհին ուղղված շեշտադրումներ տեղ գտնեն:
Փարիզում ընթացող «դեղին բաճկոնների» ցույցերի շրջանակում քաղաքի իրավապահ մարմինների կողմից ձերբակալած ցուցարարների թիվը հասել է 64-ի:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է Պակիստանի 6 քաղաքացի:
Չինաստանի կենտրոնական շրջաններից մեկում գտնվող Սյանին գավառում սողանքի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս 17-ն անհետ կորած են համարվում:
«Ալիևը վերելակում վարչապետին ասաց՝ արի իրար չկրակենք, հիմնական կրակողը նա էր, նա էլ ասաց, որ չի կրակելու, ինչին համաձայնեց մեր վարչապետը, արդյունքում՝ Ադրբեջանն արձանագրեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ի չիք եղան, միջնորդներն էլ ուրախացան, որ այլևս այդ խնդիրը չկա»։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն այցելել է Քրայսթչերչ քաղաք, որտեղ մարտի 15-ին տեղի էր ունեցել 50 մարդու կյանք խլած ահաբեկչությունը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին հայտարարել է, որ՝ «որքան որ ես եմ հիշում, առաջին անգամ է, որ ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, կողմ, որը շատ հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել»։
Փարիզի իրավապահ մարմինները քաղաքում ընթացող «դեղին բաճկոնների» ցույցերի շրջանակում ձերբակալել են 31 մարդու: