Piper երկշարժիչ ինքնաթիռը բնակելի շենքի վրա է ընկել ԱՄՆ-ի Օհայոյի նահանգի Մադեյրա քաղաքի մերձակայքում:
ԱՄՆ-ը մտադիր է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը:
Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) մարտի 12-ին երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է Ֆրանսիայում ցույցերի ագրեսիվ մասնակիցների հակազդման մասին օրինագիծը, որն իր հայտնվելու պահից ենթարկվել է հարյուրավոր ուղղումների:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք նպատակամղված են հակառուսական քաղաքականության խստացմանը:
Առաջիկա օրերը Վենեսուելայում վճռորոշ կդառնան իշխանության համար պայքարի առումով:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջան մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս մանրակրկիտ գնահատել բոլոր հավանական ռիսկերը:
Բրիտանացի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. տնտեսական տվյալները, ըստ որի` օտարերկրյա ներդրումների ծավալը անցնում է 1 մլրդ 200 մլն դոլարը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Վրաստանը այս ցուցանիշով առնվազն 5 անգամ առաջ է Հայաստանից:
Ընտանիքի հարցերով կոմիտեն կարծում է, որ ամուսինների բաժանումը հոգեբանական անհամատեղելիության հետևանք է:
Boeing ամերիկյան ընկերությունը մտադիր է նորացված ծրագրային ապահովում ներկայացնել Boeing 737 MAX ինքնաթիռների համար՝ կապված 2018 թվականի հոկտեմբերին Ինդոնեզիայում տեղի ունեցած ավիաաղետի հետ:
Թուրքիան կմասնակցի մարտի 18-29 կայանալիք «Վրաստան–ՆԱՏՕ» համատեղ միջազգային զորավարժություններին։ Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 24 երկիր։
«Մի հայտնի խոսք կա՝ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է, մենք ասում ենք՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը մեզ համար երկրորդական, նույնիսկ երրորդական պաշտոն է։ Բայց արի ու տես, որ Ադրբեջանի նախագահն ասում է, որ իր երկրի համար միևնույն չէ, թե ով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Սա ասում էր այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Յուրի Խաչատուրովն էր։ Կարծում եմ՝ այդ պաշտոնը ծայրահեղ կենսական էր Հայաստանի համար»:
«Չեմ կարող ասել, թե որքանով են կողմերը ներկայումս պատրաստ բանակցությունների մատնանշվող օրակարգի՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ, որոնք ենթադրում են փոխզիջումներ, և որոնց մասին կողմերը ոչինչ լսել չեն ցանկանում»։
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի խոսքով՝ Ադրբեջանը Պակիստանի հետ զենք գնելու պայմանագիր է ստորագրել, որի արդյունքում ամռանը կստանա կործանիչներ, դրանք շատ պարամետրերով հավասար են ՍՈւ30 ՍՄ կործանիչներին։
Վենեսուելայի իշխանությունները ամերիկացի դիվանագետներին 72 ժամ են տվել, որպեսզի նրանք լքեն երկրի տարածքը:
Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հոդված է հրապարակել La Verita օրաթերում:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը մարտի 12-ին հայտարարել է, որ թերահավատորեն է վերաբերվում Եվրամիության համալիր բարեփոխում իրականացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պլաններին։
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իր կողմնակիցներին կոչ է արել բողոքի ազգային օր անցկացնել:
Իրանա-ադրբեջանական սահմանին մարտի 12-ի կեսգիշերին տեղի է ունեցել վերջին օրերի ընթացքում երկրորդ փոխհրաձգությունը:
Ադրբեջանը դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, մասնավորապես, դրա այն հատվածը, որտեղ համանախագահներն անթույլատրելի են համարում բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին հայտարարությունները:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հաղորդագրությունը հավասարակշռված միջնորդական հայտարարություն է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած աղմկահարույց վերջին հաղորդագրությանը:
«Զինատեսակներ կան, որոնք երբեք չեն կիրառվել, դրանք արդեն խոսում են շատ բաների մասին, սա նշանակում է, որ, երբ պատերազմ սկսվեց, ադրբեջանական զինուժն իր ուժերը սահմանագծից տեղափոխելու է մինչև Երևանի խորքերը։ Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի նախագահը հստակ հայտարարել է, որ 2019 թվականը լինելու է վճռորոշ»։
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ին մեկնարկած լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում գործարկել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը մարտի 12-ին սկսել է մի շարք արարողություններ, որոնք կապված են գահից նրա մոտալուտ հրաժարման հետ:
Չինաստանի Հայնանի նահանգում երկրի Ժողովրդաազատագրական բանակի ծովային ավիացիայի ինքնաթիռ է կործանվել:
ԿԺԴՀ-ն մտադիր է կատարել միջուկազերծմանն ուղղված իր պարտավորությունները եւ պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու բանակցություններն ԱՄՆ-ի հետ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը մարտի 12-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում:
Մարտի 18-29-ը ՆԱՏՕ-ի եւ Վրաստան-ի համատեղ վարժական ու գնահատման կենտրոնում (JTEC) կանցկացվեն «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Փաշինյան-Ալիև հանդիպումը կարևոր է զուտ այն առումով, որ ՀՀ վարչապետն Ադրբեջանի նախագահի հետ հարաբերվելու փորձ է ձեռք բերում, ճանաչում նրան դեմ առ դեմ, կենդանի շփման մեջ։ Սա իսկապես կարևոր է, քանզի «կիրթ մարդու» կերպարով ներկայանում է մեկը, ով հնարամտորեն փորձելու է մոլորեցնել, ցանկալին կորզել»։
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն է տվել Գերմանիայի հետ համատեղ խորհրդարանական վեհաժողովի ստեղծմանը, որը կոչված է բարելավել համագործակցությունը երկու երկրների միջեւ, այդ թվում՝ միջազգային հարցերի շուրջ: