«Միակ լուրջ ռիսկը մեզ համար թուրքերն են». Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչ-որ ուկրաինական լրատվականով Սահակաշվիլին հիմա ելույթ է ունենում ու մի խումբ ուկրաինացիների բացատրում է ռազմական արդյունաբերություն ունենալու կարևորությունը: Ու զուգահեռ գլուխը գովում, թե ինչպես ինքը իբր թե զրոյից Վրաստանում ռազմական արդյունաբերություն հիմնեց, որը սկսեց նաև արտահանումով զբաղվել: Ու իր օրինակներով ասում է, թե բա սա անենք, նա անենք և այլն:
Հիմա ինչ եմ ասում: Այս ձախողված պետության մի հոգնած պատգամավոր, որ ազերներին նաև ռազմական օգնություն ցուցաբերելու մասին է խոսում, մենք ինչու ենք ընդհանրապես սրանց լուրջ ընդունում: Սրանք ամերիկյան միլիարդների օգնությունով ու այդ թվում ռազմական, չեն կարողանում նույնիսկ իրենց հարցերը լուծեն, սրանք
ազերներին ինչ օգնություն ցույց տվող են: Թե՞ բլած ու ճոռոտախոս Սահակաշվիլին պիտի սրանց աջակցի. Ջհանդամ աջակցեն, ինչքան սրանց նման հոգնածներից դրանք «աջակցություն» ստանան, այնքան մեզ լավ:
Միակ լուրջ ռիսկը մեզ համար թուրքերն են, որ տասնյակ տարիներ գիտություն ու տեխնիկա են զարգացրել, հետն էլ միլիարդներ ու տրիլիոններ եվրոպաներին ու ամերիակներին խափելով, դրանցից պոկել, բերել լցրել են երկրում ենթակառուցվածքներ են սարքել. այ սրանցից է պետք զգուշանալ, ու չշեղվել հոգնած հյուսիսցիների անհեթեթ զրույցներից ու գործողություններից»։
Ինչ-որ ուկրաինական լրատվականով Սահակաշվիլին հիմա ելույթ է ունենում ու մի խումբ ուկրաինացիների բացատրում է ռազմական…
Gepostet von Hovhannes Avetisyan am Freitag, 2. Oktober 2020