Գերմանիան Ռուսաստանին կվերադարձնի ավելի քան 2,9 հազար սրբապատկեր եւ պաշտամունքի առարկաներ
Բեռլինը Մոսկային պաշտոնապես տեղեկացրել է ավելի քան 2,9 հազար սրբապատկեր եւ պաշտամունքի առարկաներ վերադարձնելու որոշման մասին, որոնք առգրավվել էին Գերմանիայի մաքսատան կողմից. ներկայում բեռը գտնվում է ԳԴՀ-ի ֆինանսների նախարարության մաքսային վարչությունում, որտեղ այն փաթեթավորում են տեղափոխելուց առաջ: Այդ մասի հաղորդել է Բեռլինում ՌԴ-ի դեսպանությունը:
Մաքսատանը բռնագրավված սրբապատկերները Ռուսաստանին հանձնելու շուրջ բանակցությունները հիմնականում ավարտվել են, ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Գերմանիայի լիազորված կառավարության մշակույթի եւ ԶԼՄ-ների հարցերի գերատեսչությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր այն տեղեկատվությունը, որ Գերմանիայում պլանավորում են Ռուսաստանին հանձնել շուրջ 3 հազար սրբապատկեր, որոնք բռնագրավվել էին սահմանի վրա:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Մոսկվայի պատրիարխատի Զինված ուժերի եւ իրավապահ մարմինների հետ փոխգործակցության գծով սինոդական բաժնի նախագահ եպիսկոպոս Կլինսկի Ստեֆանը (Սերգեյ Պրիվալով), հանձնելու ժամկետները դեռ հայտնի չեն. եթե սրբապատկերները ունեն պատմամշակութային արժեք, դրանք պետք հետաքննություն եւ մշակույթի նախարարության հավաստագրում անցնեն:
«2020 թվականի սկզբին գերմանական կողմը դեսպանությանը պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնությանն ավելի քան 2,9 հազար սրբապատկեր եւ սրբազան նշանակություն ունեցող առարկաներ վերադարձնելու վերաբերյալ ընդունված որոշման մասին: Ներկայում, գերմանացի գործընկերների տեղեկատվության համաձայն, նշված առարկաները գտնվում են ԳԴՀ-ի ֆինանսների նախարարության մաքսային վարչությունում, որն զբաղվում է դրանց փաթեթավորմամբ՝ հետագայում Ռուսաստան փոխադրելու համար: Դեսպանությունը հույս ունի մինչեւ ընթացիկ տարվա վերջը գերմանական կողմից ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ բեռի՝ ուղարկման պատրաստ լինելու վերաբերյալ»,-ՌԻԱ Նովոստիին հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում: