Բաժիններ՝

Դեմոկրատները կարող են ավելացնել նահանգների թիվը և ամրապնդել իրենց դիրքերը Կոնգրեսում. Թրամփ

Դեմոկրատները նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում կարող են ավելացնել նահանգների թիվը, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում: Հոկտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք դեմոկրատները նահանգի կարգավիճակի հասնել Կոլումբիայի Դաշնային Օկրուգի, Գուամի եւ Պուերտո Ռիկոյի համար։

«Նրանք պատրաստվում են ստեղծելու երկու կամ երեք նոր նահանգներ, Գուամը եւ երկու ուրիշը, որոնց մասին այստեղ հիշատակվեց,- հայտարարել է Թրամփը:- Դա ավտոմատ կերպով նրանց վեց տեղ կտա Սենատում, ինչն անարդարացի է, եւ ավելի քան 20 տեղ Ներկայացուցիչների պալատում: Եթե նրանց հաջողվի կատարել մտադրությունն, ապա մեզ մոտ փաստորեն կլինի միակուսակցական համակարգ»:

«Նրանք ցանկանում են ստեղծել երկու-երեք նոր նահանգ, եւ այդ ժամանակ նահանգների թիվը կաճի մինչեւ 53,- նշել է պետւթյան ղեկավարը:- Ի՞նչ տեսք կունենա մեր դրոշը, եթե լինի 52 կամ 53 նահանգ: Դա կախված կլինի այն բանից, թե նրանց ինչ կհաջողվի անել, իսկ նրանք, հնարավոր է, կանեին էլ ավելին. կղզիները չէ որ շատ են»:

Դա շատ ցավալի կլիներ երկրի համար»,- հավելել է նա: 1790 թվականին կազմավորված Կոլումբիայի օկրուգը, որի տարածքում է գտնվում Վաշինգտոն քաղաքը, ինքնուրույն միավոր է, որը չի մտնում նահանգներից ոչ մեկի մեջ: Օկրուգը ներկայացված է Ներկայացուցիչների պալատում եւ ձայնի իրավունք չունի: Սենատում օկրուգն իր ներկայացուցիչները չունի: Գուամը կղզի էՄարիանյան կղզիներ արխիպելագում՝ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, որն ԱՄՆ-ի կազմի մեջ չի մտնում, բայց վերջինիս տիրույթն է: Գուամը նույնպես մեկ պատվիրակ ունի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, որը ձայնի իրավունք չունի: Պուերտո Ռիկոն կղզի է Կարիբյան ծովում, որը գտնվում է ԱՄՆ-ի կառավարման ներքո, բայց վերջինիս անբաժանելի մասը չէ: Կղզու բնակիչների համար Պուերտո Ռիկոյի քաղաքական կարգավիճակի մասին հարցը քվեարկության համար կներառվի նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրությունների քվեաթերթիկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս