Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նամակ է ուղարկել G20-ի ղեկավարներին՝ կոչ անելով ուժեղացնել հսկողությունը սոցցանցերի նկատմամբ՝ կապված Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչական գործողության հետ:
Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնը մարտի 21-22-ը կայցելի Հայաստան:
Warner Brothers կինոընկերության ղեկավար Քեւին Ցուձիհարան պաշտոնաթող է եղել անավատարմության մեղադրանքներից հետո:
Վենեսուելացի գեներալ Կառլոս Ռոտոնդարոն մարտի 18-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ:
Boeing ընկերության ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում 737 MAX հանրանավերի շահագործման անվտանգության ապահովման համար:
Առնվազն երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ի Նեբրասկայի եւ Այովայի նահանգներում մոլեգնող հեղեղումների հետեւանքով:
Վենեսուելայի կառավարությունը մարտի 18-ին հայտնել է ԱՄՆ-ում ընդդիմության կողմից դիվանագիտական ներկայացուչությունները գրավելու մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ներքին անվտագնության նախարարությանն է փոխանցել 100 հազար դոլար՝ աշխատավարձի մեկ քառորդը, աշխատավարձ, որը նա ստացել է պետության ղեկավարի պաշտոնում աշխատելու համար:
«Հայկական կողմը հույս ուներ, որ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու պահանջները լրջորեն կդիտարկվեն համանախագահների և Ադրբեջանի կողմից, իսկ քանի որ հասկանալի դարձավ, որ դա ներկայումս հնարավոր չէ, և խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, հայկական կողմը հիշեց Վիեննայի պայմանավորվածությունների մասին, որոնք նոր իշխանությունները չէին հիշատակել, քանի որ փորձում էին սեփական օրակարգը ձևավորել Դուշանբեի համաձայնության հիման վրա»:
Ռուսական կողմը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ինչ-ինչ զիջումների համաձայնել՝ առանց պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցելու, սակայն Ռուաստանը չի ցանկանում, որ այդ հնարավոր գործընթացն իրականանա իր վերահսկողությունից դուրս։
Հայտնի է, որ նախկինում նման զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը բավական վատ է ընդունվել Ռուսաստանում։ Իսկ Հայաստանի նոր իշխանությունը, ինչպես հայտնի է, ամեն ինչ անում է Ռուսաստանին ամեն կերպ հաճոյանալու համար։ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունն այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) «Թուրքիայի ճգնաժամը» զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ՝ 2002 թվականից հետո Թուրքիայի արտաքին պարտքն ավելացել է 3․5 անգամ՝ մոտենալով 450 մլրդ դոլարի սահմանին։
«Դա կսնուցի ադրբեջանական ռազմատենչ և ռևանշիստական քաղաքականությունը տարածաշրջանում և կվտանգի Հայաստանի, Արցախի, Իրանի և Վրաստանի անվտանգությունը»,- ասում է Արա Մարջանյանը:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել գործազրկության և զբաղվածության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2017-ի համեմատ 2018-ին Թուրքիայում գործազրկության մակարդակը բարձրացել է:
Նոր Զելանդիայի ահաբեկչական գործողության դրդապատճառների մասին կատարվող վերլուծականները կենտրոնանում են ահաբեկչություն ընդդեմ ահաբեկչության հակազդեցության շղթայի գործընթացի զարգացման վրա: Այլ խոսքով, ծայրահեղականության դիմաց առաջացող հակազդեցության նույն ոճի որդեգրման անհատական թե քաղաքական մղումների վրա:
Ա.Եղոյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախորդ զեկույցից տարբերվող առանձնահատուկ ձևակերպումներ չկան, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում աջակցել ՄԽ համանախագահությանը.
PM 2.5 մանրադիսպերս մասնիկներով մթնոլորտի աղտոտումից անցյալ տարի Կորեայի Հանրապետությանը հասցված տնտեսական վնասը հասել է 3,5 միլիարդ դոլարի, ինչը կազմում է համախան ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,2 տոկոսը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մարտի 18-ին բացել է «Քսան տարի Հարավսլավիայի ռմբակոծումներից հետո – դասեր 21-րդ դարում եվրոպական անվտանգության համար» միջազգային խորհրդաժողովը:
Նիդեռլանդների իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն են հայտարարել Ուտրեխտի նահանգում, որտեղ հրաձգություն է տեղի ունեցել:
Մի քանի մարդ է մարտի 18-ին վիրավորվել Ուտրեխտում, որտեղ անհայտ անձը կրակ է բացել տրամվայում:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հույս է հայտնել, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը առաջիկա օրերին կրկին կներկայացվի Համայնքների պալատի պատգամավորների քվեարկությանը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 18-ին հնարավոր է համարել ԱՄՆ-ի իշխանությունների նկատմամբ միջազգային դատական ատյաններ հայց ներկայացնել նրանց պատժամիջոցների քաղաքականության պատճառով:
Ավստրալացի Բրենթոն Թարանթը, որը մեղադրվում է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել է փաստաբանի ծառայություններից:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշել է թողնել վրացական «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը, քանի որ հնարավորություն չունի տեղում իրականացնել կուսակցության ղեկավարումը։
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը լրագրող Ջեմալ Խաշկոջիի սպանությունից մոտավորապես մեկ տարի առաջ այլախոհության ճնշման արշավ էր սկսել, որը ենթադրում էր, մասնավորապես, թագավորության հպատակների լրտեսում, առեւանգումներ եւ խոշտանգումներ:
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իրավական հարցերի կոմիտեի նիստում, տեղեկացնում է Գրուզիա Online-ը:
Եվրոպական միությունը պետք է ԱՄՆ-ի ղեկավարությունից ավելի ինքնուրույն քաղաքականություն վարի:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը մարտի 21-ից մինչեւ 26-ը պետական այցով կգտնվի Իտալիայում, Ֆրանսիայում եւ Մոնակոյում:
Քրայսթչերչում ահաբեկչական գրոհների հետեւանքով զոհված եւ տուժած ընտանիքներին նվիրատվությունների հիմնադրամը 7,4 մլն նորզելանդական դոլար (5 մլն դոլար) է հանգանակել:
Վրաստանի պաշտպանության նախարարության շենքում մարտի 18-ին տեղի է ունեցել NATO-Georgia Exercise 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որոնց շուրջ 350 զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 24 երկրներից: