Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի:
Բոգոտայի միջազգային օդանավակայանում ավելի քան 1,3 հազար կրիա է բռնագրավվել, որոնց մաքսանենգները պատրաստվում էին անօրինականորեն վաճառքի տանել արտասահման:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ են ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Հարավաֆրիկյան Հանրապետության հարավում չդադարող անձրևների պատճառով ի հայտ եկած սողանքներից մահացածների թիվը հասել է 32-ի:
Tokyo Electric Power (TEPCO) գործարկու ընկերության մասնագետները բարեհաջող հանել են յոթ բանեցված վառլիքաձողից առաջինը «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի երրորդ ռեակտորի ավազանից:
Ուժեղ հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Վերսալ քաղաքում՝ հայտնի պալատական համալիրից ոչ հեռու:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հունիսին պետական այց կատարել Մեծ Բրիտանիա:
Առնվազն 92 մարդ է մահացել Ինդոնեզիայում կայացած ընդհանուր ընտրություններից հետո քվեները հաշվելու ընթացքում սաստիկ գերհոգնածության պատճառով:
«Նման խնդիր կարող է ծագել նաև Զելենսկիի դեպքում, նա կարող է իշխանության բերել ոչ այնքան փորձառու անձանց, որոնք կարող են անդրադառնալ բարեփոխումների օրակարգի տեմպի վրա, ինչն էլ հուսահատության նոր ալիք կբարձրացնի»,- մեկնաբանեց ուկրաինացի քաղաքագետը։
Թուրքիայի կառավարությունից մեկնաբանություն են տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը և դարձյալ հիշեցրել արխիվները բացելու առաջարկի մասին 1915-ին տեղի ունեցածն ուսումնասիրելու նպատակով։
Բելառուսը հույս ունի մինչեւ այս տարվա վերջը Ռուսաստանի նավթի այլընտրական ներմուծում սկսել Բալթյան երկրների եւ Ուկրաինայի նավահանգիստների միջոցով:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ասաֆը հայտարարել է, որ թագավորությունը երախտագիտություն է հայտնում իրանական նավթի գնման պատժամիջոցներից բացառությունների վերացման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման առնչությամբ։
Առնվազն 45 երեխա ու դեռահաս է զոհվել ապրիլի 21-ին Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով:
Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վավերացրել է այն օրինագծի բոլոր դրույթները, որը ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ներառում է ահաբեկչական խմբավորումների թվում:
Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների պատասխանատվությունը:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով` ծրագրեր կան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման հետ կապված:
Շրի Լանկայի իշխանությունները գտնում են, որ երկրում տեղի ծայրահեղականների կողմից պայթյուններն իրականացվել են վերջերս Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչությանն ի պատասխան:
Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 321-ի, տուժել է ավելի քան 520 մարդ:
Եվրախորհրդարանում առավել ազդեցիկ՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (ԵԺԿ) Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի միասնական թեկնածուն՝ Մանֆրեդ Վեբերը, խոստացել է արգելափակել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, եթե զբաղեցնի այդ պաշտոնը:
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում հարցում է սկսել Գերագույն ռադայի վաղաժամկետ արձակման շուրջ։
Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը եւ Ավստրալիան անցկացնում են ռազմաօդային ուժերի համատեղ համակցված զորավարժություններ:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն երկրի բնակչությանը հորդորել է կարմրուկի դեմ պատվաստում ստանալ Իմունացման համաշխարհային շաբաթի շրջանակներում։
Ապրիլի 23-ին Հնդկաստանի 13 նահանգում եւ երկու միութենական տարածքում ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից երրորդը:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ղազախստանցիներին խնդրել է պետության ղեկավարի ընտրություններում պաշտպանել հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւին Nur Otan կուսակցությունից։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել ամերիկացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը մայիսի 2-ից չեղարկելու է իրանական նավթ ներմուծելու Թուրքիայի ժամանակավոր արտոնությունը։
6,6 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 23-ին տեղի ունեցել Ֆիլիպիններում:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները եւ անընդունելի է համարել բռնի գործողությունները նրանց նկատմամբ:
Շրի Լանկայի բնակիչներն ապրիլի 23-ի առավոտյան երեք րոպե լռությամբ հարգել են ապրիլի 21-ին իրականացված պայթյունների զոհերի հիշատակը:
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Քրիստոսի Սուրբ Հարության՝ Զատկի տոնի առթիվ հայկական եկեղեցիներ ծաղիկներ է ուղարկել։