Բաժիններ՝

Մակրոնը հայտարարել է Փարիզի տարածաշրջանում պարետային ժամ սահմանելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 14-ին հայտարարել է Իլ դե Ֆրանս տարածաշրջանում, որում գտնվում է Փարիզը, եւ երկրի եւս ութ քաղաքներում հոկտեմբերի 17-ից գիշերային պարետային ժամ սահմանելու մասին, որը կապված է COVID-19 կորոնավիրուսի արագացված տեմպերով տարածման հետ։

Մակրոնը պարզաբանել է, որ այս միջոցառումը բացառում է ռեստորաններ այցելելը եւ ընկերների հետ հանդիպումները ժամը 21:00-ից հետո:

Նա նշել է, որ բոլորը, ովքեր տնից դուրս կգտնվեն պարետային ժամի ընթացքում, դրա համար անհրաժեշտ է լուրջ պատճառ ունենալ: Այս կարգը խախտելու համար տուգանք կառաջադրվի 135 եվրոյի չափով:

Նաեւ, Մակրոնի խոսքով, հարկ է խուսափել ընտանեկան շրջանում սեղանի շուրջ ավելի քան վեց մարդու հանդիպումներից: Նախագահն ընդգծել է, որ սահմանափակումներ մտցնելու նպատակը կորոնավիրուսի օրական ցուցանիշը 20 հազարից մինչեւ 2-3 հազարի հասցնելն է:

«Մենք պետք է այսօր այս միջոցառումները պահպանենք, որպեսզի խուսափենք ապագայում ավելի կոշտ միջոցներ սահմանելուց»,-հայտարարել է Մակրոնը: Դրա հետ մեկտեղ նախագահը նշել է, որ հասարակական տրանսպորից օգտվելու համար սահմանափակումներ չեն մտցվում:

Նա ընդգծել է, որ կառավարությունը չի պատրաստվում վերահսկել մարդկանցր կյանքը. երկրի բնակիչները կարող են մեկնել արձակուրդ եւ տեսակցել ընտանիքի անդամների հետ: Միեւնույն ժամանակ նա հորդորել է շարունակել դիմակներ կրելը եւ պահպանել սոցիալական հեռավորության կանոնները: Նա նաեւ հայտարարել է, որ COVID-19-ի համավարակն «առաջացնում է անհանգստություն», բայց, չնայած կորոնավիրուսի երկրորդ ալիքին, երկիրը «չի կորցրել վերահսկողությունը իրադրության նկատմամբ»:

Նա հավելել է, որ երկրորդ կարանտինի սահմանումն անհամաչափ կլինի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս