Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ բավականին լուրջ քայլեր են իրականացվում քաղաքական և դիվանագիտական դաշտում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, կարևորելով տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը, տարածաշրջանի պետությունների մեջ շահավետ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ հոկտեմբերի 11-ին կոչ էր արել Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին՝ ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու կոչ էր արել:
ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրի 40 շրջանավարտներ նամակով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին` Արցախի հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան կանխելու կոչով
168 TV ԼՐԱՀՈՍ
«Իրավիճակը շատ փխրուն է։ [Հոկտեմբերի 10-ի] առավոտից սկսած վերսկսեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ հիմնականում հարավային ուղղությամբ։ Դիվերսիոն խմբի կողմից ներթափանցման փորձ է կատարվել Հադրութ քաղաքի ուղղությամբ․ հարձակմանը ներգրավված է եղել մոտ 200 հոգի։ Ջաբրայիլի ուղղությամբ նրանք մեծաթիվ ուժեր են մարտի նետել՝ փորձելով հասնել գեթ ինչ-որ մի բանի։ Եվ այս ամբողջ ընթացքում չեն դադարել քաղաքների, մասնավորապես՝ Ստեփանակերտի վրա հարվածները։ Ռմբակոծումները շարունակվել են մինչև առավոտ, կիրակի օրը նույնպես այս ամենը շարունակվել է։ Կրակել են նաև այսօր [երկուշաբթի] ամբողջ օրվա ընթացքում»։
«Եթե հաշվի առնենք Իրանում էկոլոգիական իրավիճակը, ապա հյուսիսային շրջաններում այն իսկապես տագնապալի է, մենք տեսնում ենք ջրային պաշարների կտրուկ նվազում, իսկ այս ջրամբարն այդ շրջանների համար հանդիսանում է փրկության մի աղբյուր։ Իհարկե, մեր զինված ուժերը, Պաշտպանության բանակը, կամավորներն այս պահի դրությամբ թույլ չեն տալիս, որպեսզի հակառակորդը որևէ ձևով հասնի իր նպատակին, բայց այդուհանդերձ, սա մի կարևոր թիրախ է, որն այդ ահաբեկիչները փորձում են թիրախավորել։ Չի բացառվում, որ նրանք վնասեն ջրամաբարը և էկոլոգիական աղետ առաջացնեն՝ թիրախավորելով, առաջին հերթին՝ Իրանին»,- հավելեց նա։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը չի բացառել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ միջև առերես շփումները:
«Այս պահի դրությամբ մեր հերոսական բանակը, մեր սուրբ տղաներն իրականացնում են պարզապես պատմական առաքելություն, պաշտպանում են հայրենիքի սահմանները, մեր ժողովրդի ապագան, կանգնած են մինչև վերջ, որևէ խուճապ, հուսահատություն չկա և չի էլ կարող լինել։ Սա ընդհանուր Արցախի բարոյահոգեբանական վիճակի արտացոլումն է»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Դավիթ Բաբայանը։
Գիտեք, նրանց ոչ ոք այդտեղ չի հրավիրել: Նրանք անկոչ հյուրեր են: Այս հակամարտությունը ոչ մի կերպ կապված չէ Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է: ՆԱՏՕ-ին կամ ՆԱՏՕ-ի անդամին ոչ ոք չի հրավիրել: Եթե ՆԱՏՕ-ի անդամը մասնակցում է ռազմական գործողություններին, նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ևս մասնակցում է: Դա կարող ենք նաև այդպես մեկնաբանել: Նրանց ոչ ոք չի հրավիրել, նրանք իրենք են եկել և հայտարարում են, թե դրա համար ինչ-որ պատճառ ունեն:
«Վեկտոր» կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Դավիթ Բաբայանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ իր քայլերում, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ պատասխանելով պատգամավոր Դանիել Ղազարյանի հարցին։
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը մարդկության դեմ պատերազմական հանցանք է համարում Արցախում հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հոսպիտալի թիրախավորումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գալստյանը նշեց, որ Ադրբեջանն արդեն քանիերորդ անգամ այս պատերազմում խախտում է միջազգային իրավանորմերն ու հումանիտար իրավունքը:
Մեր Հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք:
ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում չի ներառել տիեզերքի ռազմականացման թեման, Մոսկվան դա հաշվի կառնի:
Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ։
ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունը մեկ անգամ ևս ընդգծել է՝ վերջին 6 ամիսների ընթացքում ռազմական բեռների որևէ մատակարարում չի կատարվել Ադրբեջան:
Սերբիան կպաշտպանի իր տարածքը՝ չանդամակցելով ոչ մի կարգի ռազմական դաշինքների:
2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած և ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար:
2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան հաղթական մարտերն ապացուցեցին շատերի համար անսպասելին. ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:
«Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ ո՞ր ժամին և որտեղի՞ց կհարձակվի թշնամին: Արցախի Պաշտպանության բանակը իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս: Թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, ահռելի մեծ թվով մարդուժ, ներառյալ՝ մի քանի հազար հատուկ ջոկատայիններ Թուրքիայից և, ըստ որոշ տեղեկությունների՝ Պակիստանից, ինչպես նաև՝ վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից»,- այսօր իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը:
Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանական զորքերի շարքերում կռվող Անկարայի հավաքագրած ջիհադիստների դիկաների մի մասն արդեն տեղափոխվել է Սիրիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետևյալն էր՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ»,-այսօր իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ այսինքն՝ տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց:
«Մենք պնդում ենք մեր դիրքորոշումը, որ խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլև այն միակ եղանակն է, որը կապահովի այս խնդրի կայուն կարգավորումը»,- այս մասին այսօր մի քանի լրագրողներին տված մեծ հարցազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտությունում Թուրքիայի դերակատարմանը։
«Վերջերս եռակողմ ձևաչափով հանդիպում է տեղի ունեցել Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, հայտարարություն է եղել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված, և հետագայում վերսկսել բանակցությունները, սակայն հակառակորդը, հակառակը՝ օգտվելով առիթից, այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ՝ համարյա ճակատի ամբողջ երկայնքով, հատկապես՝ հարավային ուղղությամբ»,- քիչ առաջ իր տեսաուղերձում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իսկանդերը» դա ինչ-որ աբսոլյուտ զենք չի, այն հրթիռ է հրթիռների նման: «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով այն պահանջներին, թե ինչու հայկական կողմը գործի չի դնում «Իսկանդերը»: