Բաժիններ՝

Ղրղզստանի նախագահը պաշտոնաթող է եղել

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է պաշտոնաթող լինելու մասին: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ես կառչած չեմ իշխանությանը: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն է հեղել եւ կրակել սեփական քաղաքացիների վրա: Ուստի որոշում ընդունեցի պաշտոնաթող լինել»,- ասված է նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ժեենբեկովը հայտարարել է, որ Ղրղզստանում իրավիճակն սպառնում է վերածվել ուժայինների եւ հանրահավաքի մասնակիցների բախման:

«Դժբախտաբար, ագրեսիան չի հանդարտվում, իմ անհապաղ պաշտոնաթողության պահանջը շարունակվում է: Ընթացիկ իրավիճակը մոտ է երկուստեք բախման,- ասված է նրա ուղերձում:- Մի կողմից բողոքավորներն են, մյուս կողմից՝ իրավապահ մարմինները:

Զինծառայողները եւ իրավապահ մարմինները պարտավոր են զենք գործադրել պետական նստավայրի պաշտպանության համար»: «Այդ դեպքում արյուն կհեղվի, դա անխուսափելի է: Ես երկու կողմերին կոչ եմ անում չենթարկվելու սադրանքներին»,- հավելել է Ժեենբեկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս