«Իրավիճակը, ընդհանուր առմամբ, որևէ փոփոխություն չի կրել, սահմաններում տեղ-տեղ շատ լարված է, իսկ տեղ-տեղ էլ համեմատաբար ավելի հանգիստ է։ Այս գիշեր Ստեփանակերտը նույնպես համեմատաբար հանգիստ է եղել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Գերմանիայում գաղտնի զորավարժություններ են անցկացվել միջուկային զենքի օգտագործմամբ մարտական գործողությունների կատարելագործման ուղղությամբ:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում»։
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը վշտացած է Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը Չինաստանի Գուանդունի հարավային նահանգի ռազմակայան այցի ընթացքում զինծառայողներին կոչ է արել պատրաստվելու պատերազմի եւ ցուցաբերելու լիակատար նվիրվածություն եւ հուսալիություն:
Արցախի ՊԲ-ն հրապարակել է թշնամական զորքերի ոչնչացման և փախուստի կադրեր։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք:
Ադրբեջանական հրետանին հարվածում է մանկապարտեզին. Փաթրիք Լանքասթերի ռեպորտաժը:
Ղրղզստանի նոր վարչապետ Սադիր Ժապարովը հայտարարել է, որ մտադիր չէ վերանայել ղրղզական Կանտ քաղաքում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի վերաբերյալ համաձայնագիրը։
Թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը, անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Twitter միկրոբլոգում խաղաղության կոչով գրառում է արել։ Շավաքը իր էջում տեղադրել է հայ երաժշտի կատարումը։ Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ի լուր խուլ ու անտարբեր աշխարհի, Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում օրերս նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը լայնորեն տարածվել էր համացանցում։
Միացյալ Նահանգների Twitter ընկերությունը, որը համանուն սոցիալական ցանցի սեփականատերն է, արգելափակել է մի շարք օգտահաշվներ, որոնք իբր պատկանել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թխամորթ կողմնակիցներին, սփամի տարածման եւ հարթակի աշխատանքում մեքենայությունների պատճառով:
Ճապոնիայի հյուսիս – արեւելքում գտնվող Միյագիի պրեֆեկտուրայի իշխանությունները, որը սահանակնից է Ֆուկուսիմայի պրեֆեկտուրային, մտադիր են վերսկսել տեղի «Օնագավա» ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքը, որի գործունեությունը դադարեցվել էր 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից հետո:
Johnson & Johnson դեղագործական ընկերությունը հայտարարում է կովիդ 19 հիվանդության դեմ կլինիկական փորձարկումները ժամանակավորապես դադարեցնելու որոշման մասին: Պատճառը փորձարկումներին մասնակցած կամավորներից մեկի մոտ ի հայտ եկած անբացատրելի հիվանդությունն է: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Փաթրիք Լանքասթերը YouTube-ի իր ալիքում քիչ առաջ ռեպորտաժ է հրապարակել, որը պատմում է արցախցի մի տարեց տղամարդու մասին, ով միայնակ է ապաստարանում, քանի որ նրա չորս որդիները առաջնագծում են:
Արցախի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից Սիրիայից հավաքագրված և Ադրբեջանում տեղակայված վարձկանների ընտանիքների անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների հարցերի տարածաշրջանային տնօրեն Դորիտ Նիցանը «Համավարակ 2020. մարտահրավերներ, լուծումներ, հետեւանքներ» խորհրդաժողովում ուշադրություն է դարձրել, որ կորոնավիրուսի տեսակները եւ ձեւերը ժխտում են երկրորդ ալիքի առկայությունը։
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռուսաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում:
Այսօր Ադրբեջանի կողմից թիրախավորվել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հիվանդանոցներից մեկը: Քաղաքացիական անձինք ևս այստեղ բուժում են անցնում:
Թուրքիան արգելել է իր օդային տարածքով Ամերիկայի Միացյալ Նահանգներից 100 տոննա մարդասիրական օգնությունը հասցնել Հայաստան:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը անհասկանալի է համարում ՄԱԿ-ի կողմից ընտրողաբար հաղորդագրությունների տարածումը Լեռանային Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքների վերաբերյալ:
Ուկրաինայի հայ համայնքը ձեռք է բերել շտապօգնության մեքենաների մեծ խմբաքանակ`ի աջակցություն Արցախի:
«Եվ դեռևս որևէ առաջարկ, որը եղել է, ներկա պահին Հայաստանի համար ընդունելի չէ: Այսինքն՝ ուղերձի հիմնական մասը դա էր: Սպասվում էր, որ Արցախի ճանաչման հարցը կդրվի. կարելի է ասել՝ դա էլ շոշափվեց, այսինքն՝ դեռևս բացահայտ դա չարվեց, բայց իմ կարծիքով՝ դա ժամերի կամ օրերի հարց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ, սակայն, ընդհանուր առմամբ, հարավային` ոչ Արաքսի հովիտ:
Արծրուն Հովհաննիսյանի և Զարեհ Սինանյանի ասուլիսը` ՈՒՂԻՂ
«Երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ։ Դրանք թողնված են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում»:
Սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում հայկական պաշտպանական ուժերը խոցել են հակառակորդի 176 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 541 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 4 ՏՈՍ ծանր կրակային համակարգեր: Իսկ ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա, ըստ հայկական կողմի հաշվարկների, Ադրբեջանը 5489 զոհ է ունեցել։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների օրական աճը 84 տարածաշրջաններում կազմել է 14 հազար 231: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 14-ին: