Իսրայելի վարչապետի խորհրդականը բացատրել է՝ ինչու Իսրայելը չի դադարի զենք մատակարարել Ադրբեջանին

Իսրայելում չեն քննարկել Ադրբեջանին զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ պահանջը: Երկրի Գերագույն դատարանում հայտարարել են, որ Հայաստանի դեմ ռազմական հանցագործություններում իսրայելական զենքի օգտագործման մասին ապացույցներ չեն ներկայացվել, hայտնում է Дождь հեռուստաալիքը՝ հիշեցնելով, որ Իսրայելը համարվում է Ադրբեջանի զենքի խոշոր մատակարարներից մեկը:

Սակայն այժմ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին Երևանն առաձնահատուկ ակտիվությամբ է արտահայտվում նման համագործակցության դեմ, նշում է աղբյուրը:

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Իսրայելը ներքաշվել է ղարաբաղյան հակամարտությունում և ինչո՞ւ է դա պետք Երուսաղեմին՝ հաշվի առնելով սեփական բազմաթիվ խնդիրները: Այս մասին հեռուստաալիքը զրուցել է Իսրայելի վարչապետի հատուկ խորհրդական Արիել Գոլդշտեյնի հետ:

Վերջինիս խոսքով՝ Գերագույն դատարանը ճիշտ որոշում է կայացրել հարցի վերաբերյալ:

«Իսրայելը զենքի վաճառքի հարցում գործում է ավելի պատասխանատու և գիտակցված, ես կասեի, ավելի նրբանկատորեն, քան ինձ հայտնի բոլոր երկրները: Մենք ոչ միայն մանրակրկիտ կշռադատում ենք՝ որտեղ կարելի է մատակարարել զենք և որտեղ չի կարելի, այլև պետությունը վերահսկում է մասնավոր ընկերությունների մատակարարումները: Այդ պատճառով էլ վաճառել իսրայելական զենքը ինչ-որ բռնապետական ռեժիմի, որը հանցագործություններ է իրականացնում սեփական ժողովրդի կամ այլ երկրների ժողովուրդների հանդեպ, կանխվում է հենց սկզբից»,- նշել է փորձագետը:

Նա նաև տեղեկացրել է, որ Իսրայելը զենքի ամենախոշոր մատակարարողը չէ Ադրբեջանին, կան նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը:

Գոլդշտեյնի խոսքով, Իսրայելն այս հակամարտությունում չի աջակցում կողմերից ոչ մեկին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Թարգմանությունը՝ tert.am–ի

Տեսանյութեր

Լրահոս