Չավուշօղլուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղազախստանի Ահմեթ Յեսևիի համալսարանի 2020-2021թ․ ուսումնական տարվա բացման արարողությանը անցկացված տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձել է Հայաստանին, արցախյան հիմնախնդրին և վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չավուշօղլուն, ակնկարկելով Հայաստանին, նշել է, որ տարածաշրջանում  կան «թույլ, անկառավարելի և  ագրեսոր պետություններ» և հավելել, որ իբրև թե վերջին շրջանում «Ադրբեջանի դեմ Հայաստանի նորից ուժգնացած ագրեսիան իրենց կրկին ցույց տվեց այդ իրողությունը»։

Նա, կրկնելով այն պնդումը, որ «Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը 30 տարի բռնազավթված է Հայաստանի կողմից», նշել է, որ հիմա էլ «Հայաստանը հարձակվում է նաև Ադրբեջանի այն տարածքների վրա, որոնք բռնազավթված չեն»։

Չավուշօղլուն հերթական անգամ ասել է, որ Թուրքիան շարունակելու է Ադրբեջանի կողքին լինել։

Տեսանյութեր

Լրահոս