
«Անդրկովկասում հակամարտող կողմերի միջև արդեն երկխոսության կարգավորում է ընթանում. ակտիվ քննարկվում է այդ տարածաշրջանում խաղաղապահության հարցը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, փոխանցում է «Սպուտնիկ» լրատվական գործակալության բելառուսական ծառայությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ Անդրկովկասում հակամարտող կողմերի միջև արդեն երկխոսության կարգավորում է ընթանում:
«Ակտիվ քննարկվում է այդ տարածաշրջանում խաղաղապահության հարցը»,- մանրամասնել է Զասը: