Կրեմլը նշել է, թե որ դեպքում խաղաղապահներ կտեղակայի Արցախում

Արցախում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմրիտրի Պեսկովը։

«Այստեղ առաջնային հարցն այն է, թե արդյոք պատրա՞ստ են դրան  հակամարտող կողմերն, մասնավորապես՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Ցանկացած տեղակայում ցանկացած հաղաաղախահների, դիտորների, ով էլ դրանք լինեն՝ հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության պարագայում։ Մենք ձեզ հետ միասին դեռ այդ հարցի պատասխանը չենք լսել»,– «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք ՌԴ–ն իր խաղաղապահներին ուղարկել Արցախ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031