Բաժիններ՝

Թուրքիան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա. ERT

Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 14-ի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են Մոսուլից դեպի հյուսիս թուրք-իրաքյան սահմանի վրա՝ մերժելով թռիչքի թույլատվություն տրամադրել, որին նրանք հավանություն էին տվել ավելի վաղ: Ինքնաթիռում գտնվել է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը վերադառնում էր Աթենք: Այդ մասին հաղորդել է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:

«Այդ գործողությունը դուրս է գալիս բարիդրացիության հասկացությունից եւ խախտում է դիվանագիտական գործելակերպի կանոնները»,-նշում է հեռուստաալիքը: Հունաստանի արտաքին գործերի նախարարի այցն Իրաք առաջինն էր 22 տարվա ընթացքում: Այցն ավարտվելուց հետո ինքնաթիռը թռել է Իրաքից:

«Թուրքիայի իշխանությունները VIP չվերթի մասին ծանուցվել էին եւ թռիչքը թույլատրել, բայց սահմանին մոտանալիս այն ետ են կանչել: Սկսվել են ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, ինքնաթիռը հարկադրված է եղել նվազեցնել բարձրությունը եւ պտույտներ գործել, մինչեւ որ խնդիրը լուծվել է: Դրա հետ մեկտեղ առաջացել է վառելանյութի անբավարարության ռիսկի հարց»,-հայտնել է ERT-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս