ՌԴ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի անհրաժեշտությունը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն եւ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը եւ ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ համաձայնությունը հայկական եւ ադրբեջանական կողմերը ձեռք են բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվեց հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ համաձայնությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում ձեռք բերվեց հոկտեմբերի 10-ին»,- ասված է հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած կոնսուլտացիաների արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031